Հայաստանի որոշ հատվածներում գիշերը օդի ջերմաստիճանը -23–ի կհասնի. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik GhazaryanТуман
Туман - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` այս տարի Հայաստանում այլևս ձյուն չի գա։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 27-31-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

© official site of the MES of RA Եղանակի կանխատեսում
Հայաստանի որոշ հատվածներում գիշերը օդի ջերմաստիճանը -23–ի կհասնի. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա
Եղանակի կանխատեսում

Ըստ ԱԻՆ–ի հրապարակած տվյալների` առաջիկա օրերին գիշերային ժամերին -18-ից -23 աստիճան կգրանցվի Կոտայքի ու Արագածոտնի լեռներում և Գեղարքունիքում։ Մյուս հատվածներում անհամեմատ տաք կլինի։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -1-ից +1–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -11-ից -13։

«Ապակիներին կպնեինք, կտրաքեր». Սուրենյանը հայտնում է` Աշոցքում -25 աստիճան է գրանցվել

 

Լրահոս
0