Ռուս սակրավորները Ստեփանակերտում մեկ օրում մաքրել են 3 հեկտար տարածք

© Photo : Rus.PeacekeeperИнженерно-саперные работы в окрестностях Степанакерта (27 декабря 2020). Карабах
Инженерно-саперные работы в окрестностях Степанакерта (27 декабря 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Գործողությունների մեկնարկից ի վեր ականազերծվել է ավելի քան 320 հեկտար տարածք, գրեթե 122.7 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Մեկ օրվա ընթացքում խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Ստեփանակերտում մաքրել են 3 հեկտար տարածք, հայտնաբերվել և անվտանգ վայր է տեղափոխվել 2237 պայթյունավտանգ առարկաներ` հետագա ոչնչացման համար: Տեղեկությունը հայտնում է խաղաղապահ առաքելության Telegram ալիքը։

Специалисты Международного противоминного центра Минобороны России в составе разворачиваемого Центра управления миротворческой деятельностью во время выполнения задач (23 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Հրետանային արկեր, ականանետեր, ձեռքի նռնակներ. ռուս խաղաղապահներն ականազերծում են Արցախը

Գործողությունների մեկնարկից ի վեր ականազերծվել է ավելի քան 320 հեկտար տարածք, գրեթե 122.7 կմ ճանապարհ, 505 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 12 հազար 459 պայթունավտանգ առարկա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0