33-ամյա կնոջը սպանել և հիվանդանոց է տեղափոխել. կա ձերբակալված

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պարզվել է, որ սպանությունը կատարել է կնոջ դին հիվանդանոց տեղափոխած 34-ամյա տղամարդը։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Էջմիածին քաղաքի 33-ամյա մի բնակչուհու են սպանել։

Полицейский автомобиль - Sputnik Արմենիա
Առանձնակի դաժանությամբ սպանություն Արմավիրում. դին հետո էլ այրել են

«Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանությանը հայտնել են, որ հրազենային վնասվածքին նմանվող վնասվածքով ու քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածնի 33-ամյա մի բնակչուհու դին։ ԲԿ մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ կնոջ դին հիվանդանոց է տեղափոխվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ սպանությունը կատարել է կնոջ դին հիվանդանոց տեղափոխած 34-ամյա տղամարդը։

Դեկտեմբերի լույս 26-ի գիշերը կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։

Դեպքի վայրում՝ Աղավնատուն գյուղում, հայտնաբերվել են կրակված պարկուճներ, կրակոցի հետք է հայտնաբերվել նաև մեքենայի վրա։ Ձեռնարկվում են միջոցառումներ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

րմավիրում 19-ամյա տղայի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա 45–ամյա համագյուղացին

Տղամարդը ձերբակալվել է: Քրգործի նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս
0