369 դեպք, որից 143-ը` արտակարգ. ԱԻՆ–ն ամփոփել է անցած շաբաթը

© Photo : press office of the MES of RAКолл центр МЧС Армении
Колл центр МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Տեղեկացվում է, որ անցած շաբաթվա ընթացքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել 44 քաղաքացու, գրանցվել է 12 մահ։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԻՆ–ը ներկայացրել է անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցված արտակարգ դեպքերը։

Митинг оппозиции перед зданием Национального собрания Армении (9 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայհոյանք ու ձվեր. ԱԺ-ի մուտքի մոտ միջադեպ գրանցվեց

Համաձայն հաղորդագրության` դեկտեմբերի 21-27-ն ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 369 դեպք։ Դրանցից 143-ը արտակարգ դեպք են, այդ թվում՝ 55 հրդեհի, 2 փլուզման, 4 մերկասառույցի, 13 ինքնասպանության փորձի դեպք, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 127 կենցաղային կանչ։ Տեղեկացնվում է, որ տուժել է 107 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Արձանագրվել է թունավորման 9 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 32 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 44 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 38 տրանսպորտային միջոցի:

Լրահոս
0