«Ձեզ նման խուլիգանները ՀՀ քաղաքական օրակարգում տեղ չունեն». Սիսակ Գաբրիելյան

© Sputnik / Asatur YesayantsДепутаты от фракции "Мой Шаг" Сисак Габриелян и Арен Мкртчян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Депутаты от фракции Мой Шаг Сисак Габриелян и Арен Мкртчян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել:

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ առավոտյան ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցների հետ տեղի ունեցած միջադեպին:

Депутат от фракции “Мой Шаг” Николай Багдасарян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Անպատժելիության մթնոլորտի հետևանքը. ի՞նչ են սպասում իշխանականներն ընդդիմությունից

«Կարծում եմ՝ շատերդ տեսել եք, որ խուլիգանական ինչ-որ ոհմակ մոտ 10-15 հոգով հարձակվում էր ինձ վրա: Ես ուզում եմ ասել՝ ձեզ նման խուլիգանները ՀՀ քաղաքական օրակարգում տեղ չունեն ու չեն կարող ունենալ: Ես ձեզ հորդորում եմ՝ հեռու մնացեք: Եթե ուզում եք խոսել, ես խոսել գիտեմ, կարող եմ ձեզ հետ խոսել»,- ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ նույն առաջարկն արել է առավոտյան իր ավտոմեքնայի ճանապարհը փակած անձանց, բայց անօգուտ:

Գաբրիելյանն իր նկատմամբ կատարվածը որակեց որպես հանցագործություն՝ խուլիգանություն, հույս հայտնելով, որ այն իրավապահների կողմից կստանա համապատասխան արձագանք:

Հայհոյանք ու ձվեր. ԱԺ-ի մուտքի մոտ միջադեպ գրանցվեց

Նշենք, որ այսօր միջադեպ էր գրանցվել խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև: Վերջինը հարվածել ու հայհոյել էր իր վրա ձվեր նետող ու «դավաճան» բղավող քաղաքացիներից մեկին:
Քաղաքացու ու պատգամավորի ծեծկռտուքը դադարեցվել էր ոստիկանության միջամտությամբ: Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակից քաղաքացիներից ոմանց:

Արման Թաթոյանն արձագանքել է ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպերին

Լրահոս
0