Ոչ աշխատանքային և տոնական օրերին ՊԵԿ–ում հերթապահություն է սահմանվել

© Sputnik / Asatur YesayantsАктивисты заблокировали вход в здание Комитета гос.доходов (17 апреля 2018). Ереван
Активисты заблокировали вход в здание Комитета гос.доходов (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները հնարավոր կլինի իրականացնել նաև դեկտեմբերի 31-ին և հունվարի 4-7–ը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ամանորի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին առանձին ստորաբաժանումներում սահմանել է հերթապահություն: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

 Первый снег в Ереване - Sputnik Արմենիա
Նոր տարվա կապակցությամբ քանի՞ օր տանը կմնան աշխատողները

Կառույցի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հրամանով` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2020թ. դեկտեմբերի 31-ին, 2021թ. հունվարի 4-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն:

Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսանենգության դեմ պայքարի, հետաքննության և օպերատիվ- հետախուզության, մաքսային հսկողության, մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական վարչություններում և քարտուղարությունում։

Երևանում ու Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին երկինքը լուսավորվելու է օդապարուկներով

Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղված են տեղեկատվական վահանակներում:

ՊԵԿ–ը հայտնում է նաև, որ տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:

ՊԵԿ–ը հիշեցնում է` ՀՀ–ում արգելվում է բոլոր երկրներից ներկրվող թուրքական ապրանքը

Լրահոս
0