ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը դեկտեմբերի 27-ին` ժամը 17:00-ի սահմանում, Անի-Աղին հատվածում բախվել է գծերում հայտնված ավտոմեքենայի: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով էլեկտրագնացքը Գյումրի է ժամանել 1 ժամ ուշացումով, ինչի համար ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից:

«Բախումը տեղի է ունեցել ինքնակարգավորվող գծանցումում BMW X5 մակնիշի մեքենայի հայտնվելու պատճառով: Վարորդը չի տուժել, ընդունել է, որ ինքն է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները»,– նշված է հաղորդագրության մեջ։
2020 թվականին երկաթուղու վրա արտաքին ազդեցությունների քանակը (ՃՏՊ, օտար օբյեկտների անկում և անասունների արածեցում) աճել է՝ հասնելով 39 դեպքի՝ 2019 թվականին գրանցված 33-ի դիմաց: Երկաթուղային շարժակազմի հետ ավտոտրանսպորտային միջոցների բախումների քանակը 23–ից նվազել է մինչև 12։
Վարդենիս-Սոթք հատվածում գծանց դուրս եկած տրակտորը բախվել է բեռնատար գնացքին. կա տուժած
ՀԿԵ-ն վարորդներին կրկին հորդորում է զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները՝ առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար:
Փամբակ-Շահալի հատվածում մեքենան ժայռից ընկել է երկաթգծի օտարացված հողաշերտի վրա. լուսանկար