Կամավորներին զինաթափել են... ինչ էր կատարվում Քարվաճառում նոյեմբերի 9–ից հետո

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռեժիսոր, ռազմական փաստավավերագիր Արշակ Զաքարյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում խոսել է հետպատերազմյան իրողությունների և բուն պատերազմի պատճառների, ինչպես նաև Քարվաճառը հանձնելու հանգամանքների մասին։ 

Ռեժիսոր, ռազմական փաստավավերագիր Արշակ Զաքարյանի դիտարկմամբ` արցախյան պատերազմը կանխամտածված էր, շատ մանրակրկիտ հաշվարկված ու գծագրված։ Ըստ նրա`«իշխանության եկած ապազգային ուժերն Ադրբեջանին հանձնեցին մեր որդիների, հայրերի, եղբայրների կյանքով ազատագրված տարածքները»։

Пресс-конференция замначальника Генштаба ВС РА Тирана Хачатряна (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Քարվաճառ մտնելուց հետո պահանջել են դուրս գալ Սոթքի հանքի տարածքից. ԳՇ պետի առաջին տեղակալ

Զաքարյանի կարծիքով` ժողովուրդը 2019 թվականին ցնծում էր, որ Հայաստանում ի վերջո ժողովրդավարական ընտրություններ կայացան, սակայն այդ ամենի արդյունքում իշխանությունը վերցրին հայատյաց ու ապազգային ուժերը։ 

«Տարիներ առաջ կարծում էինք, որ այն շրջանները, որոնք անցել էին մեր վերահսկողության տակ, հնարավոր չէ առանց պատերազմի թողնել, օրինակ` Քարվաճառը, սակայն հենց կանխամտածված պատերազմով հանձնվեց, իսկ հետո թշնամուն դավադրաբար հանձնեցին Հայաստանի տարածքները»,– նշեց ռազմական փաստավավերագիրը։

«Այստեղ ենք եղել մինչև վերջ». հայ զինվորները հեռանում են Քարվաճառից. տեսանյութ

Զաքարյանի տեղեկացմամբ` երբ նոյեմբերի 9-ին հայտարարվեց, որ Քելբաջարը վերադարձվելու է Ադրբեջանին, այնտեղ խուճապ սկսվեց, որովհետև տղամարդկանց մեծ մասը դիրքերում էր և նույնիսկ ֆիզիկապես չէին հասցնի վերադառնալ ու իրենց տներից ինչ–որ բան փրկել, իսկ կանայք երեխաների հետ հիմնականում գտնվում էին Հայաստանում։

Ըստ նրա` տեղում մնացածներին զրկեցին կոմունիկացիայի միջոցներից, կապից` թողնելով խավարի ու բացարձակ անորոշության մեջ։ 

Ռեժիսորը Քարվաճառի հայ բնակիչների տեղահանումը համեմատում է ցեղասպանության հետ, ինչի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները։ Նրա տեղեկացմամբ` դիրքերից իջել էին նույնիսկ այն կամավորները, որոնք երդվել էին մնալ մինչև վերջ, սակայն նրանց զինաթափել են, այսինքն` տարածքները, որտեղ ժամանակին գրանցվել էր առաջխաղացում, հենց այնպես, առանց կրակոցի հանձնեցին թշնամուն։    

Քարվաճառի վերջին հայկական օրը. կադրեր` լքված հայոց միջնաբերդից

Լրահոս
0