ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հայաստան վերադարձած 4 գերիներին

© Sputnik / Aram NersesyanРоссийский самолет в военнопленными прибывает из Баку в аэропорт Эребуни (14 декабря 2020). Еревaн
Российский самолет в военнопленными прибывает из Баку в аэропорт Эребуни (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստան վերադարձած չորս տղամարդիկ այժմ հոսպիտալում են։ Նրանք պետք է հետազոտություններ անցնեն։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած գերիներին: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Азербайджанцы на трассе Горис-Мегри - Sputnik Արմենիա
Սյունիքի ցուցանակը բնակիչներին ահաբեկելու քայլ է. ՀՀ ՄԻՊ–ը կդիմի միջազգային կառույցներին

«Հոսպիտալում կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ»,–նշված է գրառման մեջ։

Երեկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել էր, որ Հայաստանը երկու գերի է վերադարձրել Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ասել էր, որ հայրենիք վերադարձած գերիները տղամարդիկ են, նրանց թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Բացի այդ, հանձնվել է մեկ մահացածի մարմին։

«Կօգնեմ վերադարձնել գերիներին»․ ո՞վ էր ՀՀ կառավարության դիմաց կանգնած տղամարդը

Լրահոս
0