00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Սաշա Կատվալյան
Աղբատար 10 մեքենաները խափանվել է Նուբարաշենի աղբավայրի ճանապարհին. Սաշա Կատվալյան
11:14
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է օգտագործվի տարածաշրջան վարձկանների ներթափանցման համար

© Photo : Facebook / Anna A. NaghdalyanМинистр иностранных дел России Сергей Лавров во время встречи с армянским коллегой (7 декабря 2020). Москвa
Министр иностранных дел России Сергей Лавров во время встречи с армянским коллегой (7 декабря 2020). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով ՝ Ռուսաստանն ու Թուրքիան այս հարցում համակարծիք են։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների` տարածաշրջան ներթափանցելու համար։ Այս հարցում Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են։ Այսօր Սոչիում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք համակարծիք ենք, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակն առիթ չպիտի դառնա տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար», - ասել է Լավրովը։

Виктор Бондарев после заседания Межпарламенской комиссии по сотрудничеству НС РА и ФС РФ (6 ноября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
ԼՂ–ում պատերազմի դադարից կշահեն բոլորը. ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության կոմիտեի նախագահ

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Լրահոս
0