Արտահերթ ընտրություններին պատրաստվելու համար առնվազն մեկ տարի է հարկավոր. Արծվիկ Մինասյան

© Sputnik / Janna PoghosyanАрцвик Минасян, представитель партии "Дашнакцутюн", в посольстве Сирии (16 февраля 2020). Еревaн
Арцвик Минасян, представитель партии Дашнакцутюн, в посольстве Сирии (16 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյանը վստահ է, որ հանրապետության գործող վարչապետ Փաշինյանն ու կառավարությունը չեն կարող կարգավորել երկրում տիրող իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում արտահերթ ընտրություններին պատրաստվելու համար առնվազն մեկ տարի է հարկավոր։ ՌԻԱ Նովոտսիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերից «Դաշնակցության» ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

Вазген Манукян на акции протеста (28 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Հայաստանում Փաշինյանի ղեկավարությամբ ոչ մի ընտրություն չի կարող լինել». Վազգեն Մանուկյան

«Կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կամ նույնիսկ ժամանակավոր պաշտոնակատարի վարչապետության օրոք  անհնար է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Եթե խոսում ենք նորմալ անցկացվող արտահերթ ընտրությունների մասին, ապա դրա համար առնվազն մեկ տարի է հարկավոր։ Սկզբում պետք է իշխանափոխություն տեղի ունենա, իրավիճակը կայունանա, ու հետո միայն արտահերթ ընտրություններ անցկացվեն», - ասել է Մինասյանը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։

Նա նաև պարզաբանել է, որ վարչապետ Փաշինյանն ու գործող կառավարությունը չեն կարող կարգավորել երկրում տիրող իրավիճակը, քանի որ հենց նրանք են ստեղծված իրավիճակի մեղավորները։

Արտահերթ ընտրությունները հղի են արյունահեղության վտանգով. ԱԺ-ում կրքերը թեժացել են

Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում ընդդիմադիր 16 կուսակցություն պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ ու երթեր են իրականացնում։

Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի` իրենց միասնական թեկանծուին` Վազգեն Մանուկյանին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն