00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տիգրան Ավինյան
«Ձեր ակնջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի». Ավինյանը` ավագանու ընդդիմադիր անդամին
17:10
3 ր
Գեղամ Մանուկյան
Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին եզդիներին ցեղասպանող ահաբեկիչների թիկունքին. Գեղամ Մանուկյան
17:14
2 ր
Հակոբ Ասլանյան
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և օրենքի առջև պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյան
17:16
1 ր
Աշոտ Հարությունյան
Տնկեցին ինտենսիվ այգիներ, տացան քրեական գործերի բարձր բերք. Աշոտ Հարությունյան
17:18
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես 11 երեխաներից կրտսերը դարձավ հայտնի և հարուստ. Պիեռ Կարդենի բրենդի պատմությունը

© AFP 2024 / MIGUEL MEDINAУмер Пьер Карден: почему это огромная потеря для мира моды
Умер Пьер Карден: почему это огромная потеря для мира моды - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինեմ։ Մի անգամ նույնիսկ ես եմ գնել Պիեռ Կարդենի հիմնած ընկերության արտադրանքը՝ շատ գեղեցիկ ու հարմար կոշիկներ էին՝ գինն էլ նորմալ էր։

 

Պիեռ Կարդեն. «Ես նրանց հրավիրում էի տարբեր միջոցառումների, իսկ իրենք ինձ երբեք որևէ տեղ չեն հրավիրել»

Հիմա նոր եմ հասկանում, որ դա շատ խորհրդանշական էր, որովհետեւ Պիեռ Կարդենը, որը երեկ կյանքից հեռացավ Ֆրանսիայում 98 տարեկան հասակում, ամեն ինչ արեց, որպեսզի իր ստեղծած հագուստի մոդելները ոչ թե էլիտար մնան, այլ հասու լինեն շարքային քաղաքացուն։ Հիշում եմ՝ դպրոցում մենք նաև այնպիսի բաճկոններ էինք կրում, որոնցով ժամանակին՝ 60-ական թվականներին, բեմ էին  բարձրանում «Բիթլզ» աշխարհահռչակ խմբի անդամները, իսկ այդ բաճկոնները հենց Պիեռ Կարդենի արտադրանքն էին։

​Իր անունը՝ բրենդը, Պիեռ Կարդենը շատ էր գնահատում, բայց միաժանական միշտ պատրաստ էր այն օգտագործել կոպերցիոն` առևտրական նպատակով։ Ընդամենը մի մեջբերում անեմ «Նյու Յորք թայմս» թերթին Պիեռ Կարդենի տված հարցազրույցից, որը, հասկանում եմ, շատերին կարող է անսովոր թվալ։ «Ես ամեն ինչ ունեմ՝ նույնիսկ սեփական ջուր։ Իմ բրենդը կա ոչ միայն օծանելիքի, այլև ձկնեղենի պահածոների վրա։ Եվ եթե ինչ-որ մեկն ինձ առաջարկի բրենդս տեղադրել իր արտադրած զուգարանի թղթի վրա, ինչու չէ՝ էլի կհամաձայնեմ», -անկեղծացել է Պիեռ Կարդենը։

Операторы в ожидании выхода представителей КС по окончании заседания (25 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Լրագրողները շարունակում են վարակվել, սպանվել ու բանտարկվել. մի քանի թիվ՝ անցնող տարվանից

​Ինչպես Պիետրո Կարդենը՝ հենց այդպես է նշված  նրա ծննդականում, դարձավ աշխարհահռչակ Պիեռ Կարդեն։ Պատկերացրեք, որ նա իր ընտանիքի 11 երեխաներից ամենակրտսերն էր, իսկ ընտանիքը բնակվում էր Իտալիայում և զբաղվում գինեգործությամբ։  Բայց երբ Իտալիայում իշխանության եկավ Մուսոլինին, Կարդենների ընտանիքը որոշեց տեղափոխվել Ֆրանսիա։ Երիտասարդ Կարդենը զբաղվում էր շոր կարելով և միաժամանակ աշխատում էր Կարմիր խաչ միջազգային կազմակերպությունում։ Շրջանառվում է հանրահայտ այսպիսի մի պատմություն։ Օրերից մի օր փողոցում քայլելիս Կարդենը բախտագուշակի է հանդիպում և այդ  կինը նրան ասում է. «Դու աշխարհահռչակ ես դառնալու, և քո անունը հայտնի կդառնա նույնիսկ Ավստրալիայում»։

Նախադեպը չունեցող զանգվածային պատվաստում Եվրոպայում. տարբեր ու զարմանալի մոտեցումներ

​Կարդենն ասում է՝ հո դու գիժ չես, ինչ Ավստրալիա, ավելի լավ է Փարիզում ապրող մարդու մի անուն տուր, որի մոտ կարող եմ գնալ ու աշխատել։ Բախտագուշակը մի անուն է տալիս։ Կարդենն, իհարկե, թերահավատ էր, բայց ժամանելով Փարիզ, այնուամենայնիվ սկսում է փնտրել այդ մարդուն։ Ու մի օր փարիզյան փողոցում անցորդներից մեկից հարցնում է ճանապարհը և, չեք հավատա, այդ անցորդը լինում է հենց այն մարդը, որի անունը տվել էր բախտագուշակը։ Եվ այդ մարդու շնորհիվ Կարդենը հայտնվում է Փարիզի նորաձևության ամենահայտնի ընկերություններից մեկում, որտեղ հագուստ է պատրաստում հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի, նաև Արգենտինայի առաջին տիկին Էվա Պերոնի համար։ Այսպես սկսվում է համբավը։

Города Франции в преддверии Рождества - Sputnik Արմենիա
Կորոնավիրուս, սահմանափակումներ և խնդիրներ. ինչպես է կաթոլիկ աշխարհը տոնում Սուրբ ծնունդը

​Էնպես չի, որ Պիեռ Կարդենին միանշանակ են ընկալել։ Նույնիսկ Իվ-Սեն Լորանի հետ են հարաբերությունները լարված եղել։ Ու մի անգամ Կարդենը պատմել է. «Իրենք ինձ վերևից էին նայում։ Ես նրանց հրավիրում էի տարբեր միջոցառումների։ Իրենք ինձ երբեք որևէ տեղ չեն հրավիրել»։  Մասնագետները փաստում են, որ ժամանակի ընթացքում Պիեռ Կարդենի բրենդն էլ արժեզրկվեց։ Մոտ 30 տարի առաջ «Էքոնոմիստ» բրիտանական պարբերականը հեգնանքով գրել էր. «Պիեռ Կարդենի անունը մենք տեսնում ենք նույնքան հաճախ, որքան ԱՄՆ-ի գանձապետարանի ղեկավարի անունը դոլարի վրա։ Եվ երկուսն էլ նույն արագությամբ են արժեզրկվում»։

​Մոտ տասը տարի առաջ Պիեռ Կարդենը փորձեց վաճառել իր բիզնեսը մեկ միլիարդ դոլարով։ Սակայն գնորդ չգտնվեց, որովհետեւ պարզ չէր՝ արդյոք այդ բիզնեսը մեկ միլիարդ արժեր։ Բայց բոլոր դեպքերում էլի կրկնեմ՝ նրա ընկերության արտադրած կոշիկները համ գեղեցիկ էին, համ էլ շատ հարմար։

Լրահոս
0