Փոխգնդապետի սխալ հրամանի հետևանքով 18 զինվոր է զոհվել. նա կալանավորված է

© Photo : press office of the SMDЗанятия по экстремальному вождению для российских военнослужащих на высокогорном полигоне в Армении
Занятия по экстремальному вождению для российских военнослужащих на высокогорном полигоне в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Զոհված զինվորի հայրը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել` փոխգնդապետը, լսելով ԱԹՍ–ի ձայնը, հրամայել է զինվորներին նստել մեքենան ու շարունակել ընթացքը։ ԱԹՍ–ն հարվածել է մեքենային և 18 զինվոր զոհվել են։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ զոհված զինծառայողի հոր դիմումի հիման վրա հարուցված քրգործով կալանավորվել է զորամասի հրամանատարի տեղակալը։

2020թ․ դեկտեմբերի 8-ին քաղաքացի Հ․ Օ․-ն դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հայտնել` Հայաստանում և Արցախում ռազմական դրություն հայտարարվելուց հետո իր որդուն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Օ.-ին, տեղափոխել են Արցախ։ Հայրն իր անձնական «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է որդու մոտ։

«Հայրը հայտնել է, որ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի տարածքում ականատես է եղել, թե ինչպես է թշնամու հարվածային անօդաչու թռչող սարքի ձայնի լսելիության պայմաններում զորամասի հրամանատարի տեղակալը հրաման տվել մեքենայից դուրս եկած և տարածքում ցրված զինծառայողներին նստել մեքենան և շարունակել ընթացքը։ Դրանից կարճ ժամանակ անց զինծառայողներին տեղափոխող մեքենային հարվածել է ԱԹՍ-ն, ինչի հետևանքով տղամարդու որդին ծառայակիցների հետ զոհվել են»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարությամբ զինվորական դատախազության միջոցով հաղորդումն անմիջապես ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Դեկտեմբերի 21-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
Զոհված ոստիկանների իրական թիվը թաքցրել են ու գաղտագողի հուղարկավորել. Վլադիմիր Գասպարյան

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ հոկտեմբերի 9-ին ստացվել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը Արցախի Հորադիզի շրջանից Տիլի գյուղ տեղափոխելու վերաբերյալ։

Իշխանաձոր գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա․ Վ․-ն, նկատելով, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատարին։ Հրամանատարը հայտնել է, որ երթը դադարեցվել է, իսկ անձնակազմը մեքենայից դուրս է եկել օդում լսվող ԱԹՍ-ի ձայնի պատճառով։

Ա. Վ.-ն, անձամբ ևս լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է ամեն դեպքում անձնակազմին նստեցնել մեքենան և շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ն ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։

Հերոսները չեն մեռնում. եզդի երգիչն Արցախում զոհված հայրենակիցներին երգ է նվիրել

Վաշտի հրամանատարը կատարել է հրամանը և զորամասի թվով 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան, շարժվել։ Դրանից մոտ 5 րոպե անց ԱԹՍ-ը հարվածել է վերոհիշյալ մեքենային, ինչի հետևանքով առաջացած հրդեհից բացի մեկ շարքային զինծառայողից, մնացած 18 զինծառայողները զոհվել են։

1 շարքային զինծառայող, ինչպես նաև «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի առջևից երթևեկող «Նիսան» մակնիշի մեքենայում գտնվող Հ. Օ․-ն ու զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա դեկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա․ Վ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի չորրորդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նա կալանավորվել է։

Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала