Մասիս Մայիլյանը հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակվել

© Photo : official site of the MFA of RAМинистр иностранных дел Карабаха Масис Маилян во время встречи с министром иностранных дел Армении (28 ноября 2020). Еревaн
Министр иностранных дел Карабаха Масис Маилян во время встречи с министром иностранных дел Армении (28 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Մասիս Մայիլյանն ավելի քան երեք տարի Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն է եղել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Արցախի նախագահը հրամանագիրը ստորագրել է այսօր` հունվարի 4-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայիլյանն այսօր ազատվել է Արցախի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Դավիթ Բաբայանը։

Մայիլյանն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար էր նշանակվել 2017 թվականի սեպտեմբերի 25-ին, իսկ 2020 թվականի մայիսի 29-ին` վերանշանակվել։  

Նա «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց․ հայացք Արցախից» գրքի հեղինական է, բազմաթիվ հետազոտական հոդվածներ ու վերլուծական զեկույցներ է գրել ադրբեջանա-ղարաբաղյան և այլ հակամարտությունների, հայ-թուրքական հարաբերությունների, կովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала