Զոհված զինծառայողների հարազատներն արդեն կարող են դիմել փոխհատուցման համար

© Sputnik / Andranik GhazaryanЦветок на асфальте во время Шествия памяти в Ераблур (19 декабря 2020). Еревaн
Цветок на асфальте во время Шествия памяти в Ераблур (19 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
2021 թ-ի հունվարի 1-ից հեշտացվել ու ժամանակային առումով կրճատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ զոհված կամ անհետ կորած զինծռայողների ընտանիքների փոխհատուցման կարգը:

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Այսօրվանից՝ հունվարի 5-ից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում վերսկսվելու է զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնալու համար: Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը` Facebook-ի  իր էջում:

Հիշեցնենք՝ տարեվերջին ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:

Глобальная атака вируса-вымогателя  - Sputnik Արմենիա
Փոխնախարարը կոչ է անում զգուշանալ զինծառայողների համար կազմակերպվող դրամահավաքներից

Դրանով հունվարի 1-ից հեշտացվել ու ժամանակային առումով կրճատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ զոհված կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքների փոխհատուցման կարգը:

Նոր կարգավորումներով` անհետ կորած զինծառայողների հարազատները կկարողանան փոխհատուցում ստանալ մինչև դատարանով անհետ կորածի կարգավիճակի հաստատումը։

Այդ ժամկետը կրճատվել է մինչև 3 ամիս և հետադարձ ուժով տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Որքան կավելանա «1000 դրամների» հիմնադրամին վճարվող գումարը. Բադասյանը ներկայացրեց թվերը

Նշենք, որ սահմանված աջակցությունը կազմում է 70-82 մլն` կախված զինծառայողի զինվորական կոչումից։ Այդ գումարից 10 մլն–ը տրամադրվում է նրա հարազատներին՝ միանվագ, մնացածը բաշխվում 10 տարվա մեջ` ըստ ամիսների։

Дорога на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Փորձաքննության են ենթարկել 3360 մարմին ու աճյուն. Արսեն Թորոսյանը նոր թվեր է ներկայացրել

ԱԺ նույն արտահերթ նիստում ընդունվել է նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների նախագիծը:

Դրանով 2021թ-ի հունվարից սկսած Զինծառայողների հիմնադրամին փոխանցվող ամսական 1000 դրամ դրոշմանիշային վճարներն ավելացել են՝ հասնելով մինչև 15 000 դրամի։

Նոր օրենքով մինչև 100 000 դրամ աշխատավարձ ստացողները հունվարի 1-ից սկսած կվճարել 1000 դրամ, 100-200 հազար դրամ ստացողները՝ 3000 դրամ, 200–ից 500 հազար ստացողները՝ 5500 դրամ, 500 000- 1 մլն դրամ ստացողները` 8500 դրամ, իսկ 1 մլն դրամը գերազանցող եկամուտ ունեցողների դրոշմանիշային վճարը կկազմի 15 000 դրամ։

Զինծառայողների հիմնադրամի համար աշխատավարձից գանձվող 1000 դրամը կարող է հասնել 15 000–ի

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала