Համոզվեք, որ դրամահավաքը զինծառայողի բուժման նպատակով չէ. Այրվածքաբանության կենտրոնի կոչը

© Sputnik / Asatur YesayantsМедицинский центр "Норк-Мараш"
Медицинский центр Норк-Мараш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այրվածքաբանության ազգային կենտրոնը հորդորում է քաղաքացիներին, դրամահավաքներին մասնակցելուց առաջ, ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Այրվածքաբանության ազգային կենտրոնը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ սոցցանցերում իրականցվող այն դրամահավաքներին մասնակցելուց, որոնց նպատակը Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներին կամ քաղաքացիական անձանց օգնելն է։ Տեղեկությունը հայտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը։

Реабилитационный центр Защитника Отечества, где проходит лечение участник карабахской войны, солдат-срочник Сейран Согоян (2 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Տղաները խոստացել են արագ ապաքինվել». վիրավոր զինծառայողների Ամանորը. լուսանկարներ

«Համացանցում ակտիվ տարածվում են մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների լուսանկարներ դրամահավաքության կոչերով։ Այդ թվում Այրվածքաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում ստացող զինվորների։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում հետագա վերականգնողական բուժումը, իրականացվում է բացառապես անվճար` պետական պատվերի շրջանակներում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այրվածքաբանության ազգային կենտրոնը հորդորում է քաղաքացիներին, դրամահավաքներին մասնակցելուց առաջ, ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները, զերծ մնալ կեղծ դրամահավաքներից, համոզվել, որ դրամահավաքը բուժման նպատակով չէ։

Հավելենք, որ այժմ սոցցանցերում կարելի է գտնել հազարավոր հրապարակումներ, որտեղ մարդիկ խնդրում են օգնել այս կամ այն զինվորին՝ վերջինիս բուժումն արտերկրում կազմակերպելու համար։ 

«Աչքերից երբեմն արցունքներ են հոսում»․ Շուշիում վիրավորված Սերգեյն օգնության կարիք ունի

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներ չկան սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ագրեսիայով մեկնարկած՝ արցախյան պատերազմում հայկական կողմի զոհերի, վիրավորների, գերիների ու անհետ կորածների թվի վերաբերյալ։

Լրահոս
0