Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

© AP Photo / John RaouxОснователь SpaceX Илон Маск шутит с журналистами, делая вид, что ищет ответ на вопрос по мобильному телефону во время пресс-конференции после испытательного полета ракеты Falcon 9 SpaceX (19 января 2020). Флорида
Основатель SpaceX Илон Маск шутит с журналистами, делая вид, что ищет ответ на вопрос по мобильному телефону во время пресс-конференции после испытательного полета ракеты Falcon 9 SpaceX (19 января 2020). Флорида - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամենահարուստ մարդկանց համաշխարհային վարկանիշային ցուցակում լուրջ փոփոխություն է կատարվել։ 3 տարի շարունակ այն գլխավորող միլիարդատերը երկրորդ հորիզոնականում է հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Ամերիկյան Tesla Motors և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն առաջ է անցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդը։ Bloomberg պարբերականի տեղեկություններով՝ շուկայում էլեկտրամոբիլների գնանշումն աճել է 4,8 տոկոսով, ինչը թույլ է տվել Մասկին գլխավորել միլիարդատերերի համաշխարհային ցուցակը։

 Николай Саркисов - Sputnik Արմենիա
Սարկիսովների ընտանիքը հայտնվել է Ռուսաստանի 10 ամենահարուստ ընտանիքների ցուցակում

Վերջին մեկ տարվա ընթացքում Մասկի կարողությունն աճել է 150 մլրդ դոլարով:

Պարբերականի տեղեկություններով՝ Մասկի կարողությունը գնահատվում է 188,5 մլրդ դոլար, մինչդեռ Բեզոսը զիջում է նրան 1,5 միլիարդով։ Նշենք, որ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը գլխավորում էր վարկանիշային ցուցակը 2017 թվականի հոկտեմբերից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Tesla- ի բաժնետոմսերը թանկացան 20 տոկոսով, երբ հայտնի դարձավ, որ ընկերությունն ընդգրկվել է բիրժային ինդեքս S&P 500 -ի ցուցակում։ Այս բիրժային ինդեքսով չափվում է ԱՄՆ–ի տնտեսության վիճակը:

Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է մոլորակի 5 ամենահարուստ մարդկանց շարքում

Լրահոս
0