Ադրբեջանին հանձնած ՀՀ տարածքների հարցով դատարան ենք դիմելու. Արծվիկ Մինասյան

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста перед министерством юстиции Армении (8 января 2020). Еревaн
Акция протеста перед министерством юстиции Армении (8 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Արդարադատության նախարարության մոտ բողոքի ակցիա անող իրավապաշտպանները նշեցին, որ բավարարված չեն արդարադատության նախարարի պատասխանից։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Առաջիկայում Վարչական դատարան պահանջ կներկայացվի, որպեսզի կանխվի տարածքների հանձնումը և հետագայում կարողանանք հետ բերել ՀՀ այն տարածքները, որոնք արդեն հանձնել են ադրբեջանական կողմին։ Լրագրողներին այս մասին հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, որը նույնպես արդարադատության նախարարության առջև էր` մի խումբ իրավապաշտպանների հետ։

Акция протеста перед министерством юстиции Армении (8 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Նման փաստաթուղթ գոյություն չունի». նախարարը դրսում զրուցեց իրավապաշտպանների հետ

Իրավապաշտպանները շտապ հավաք են կազմակերպել և պահանջում են, որ հստակ պատասխանեն իրենց` կա՞ արդյոք հունվարի 11-ին հնարավոր Փաշինյան–Ալիև հանդիպման համար նոր փաստաթուղթ։

Telegram–ի հայաստանյան որոշ ալիքներ ավելի վաղ հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հունվարի 11-ին Մոսկվայում փաստաթղթեր ստորագրել, որոնք իբր պետք է «ամրագրեն Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխան տարածքների փոխանցումը», Նախիջևանի ինքնավարությունը Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային միջանցքի բացումը... Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանդիպեց նախարարության առջև հավաքված իրավապաշտպանների հետ և հերքեց նման փաստաթղթի գոյությունն առհասարակ։

«Մենք արդեն իսկ դատական գործընթաց ենք սկսել այս անօրինական գործողությունների դեմ։ Առաջիկայում վարչական դատարան ենք դիմելու, քանի որ Սովետական Հայաստանի քարտեզն ինձ համար հիմք չէ տարածքներ հանձնելու համար։ Ինձ համար հիմք է այն տարածքը, որտեղ ՀՀ զինված ուժերը տեղակայված են»,–ասաց Մինասյանը` հավելելով, որ պայքարը շարունկվելու է։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որն էլ հրավիրել էր շտապ հավաքը, ասաց, որ նախարարի հավաստացիումներից բավարարված չէ։

Մելիքյանը նշեց, որ, իհարկե, դրական փաստ է այն, որ նախարարն իջավ, զրուցեց իրենց հետ, սակայն հետևություններ կանի հենց հունվարի 11-ին։

Հայտարարության մեջ «Մեղրի» կամ «միջանցք» բառեր չկան. Փաշինյանի անդրադարձը

«Նախարարի հայտարարության հավաստիությունը կգնահատեն հունվարի 11-ին։ Ես բավարարված չեմ, քանի որ իմ մտավախությունները փարատված չեն»,–ասաց Մելիքյանը։

Նա հայտնեց նաև, որ հավաքն այդքանով ավարտվում է, քանի որ իրենց պահանջը բավարարվեց։

Հիշեցնենք, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահի հետ։

«Թող մեր աչքերի մեջ նայեն և ասեն` փաստաթուղթ չկա». իրավապաշտպանները նախարարության մոտ են

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала