00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայում Արցախի հարցին վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում․ վարչապետի խոսնակ

© Photo : press office of the Government of RAПресс-секретарь премьер-министра Мане Геворгян на онлайн пресс-конференции Никола Пашиняна (16 мая 2020). Еревaн
Пресс-секретарь премьер-министра Мане Геворгян на онлайн пресс-конференции Никола Пашиняна (16 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գևորգյանը նշել է, որ եթե եռակողմ հանդիպման ընթացքում տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, այդ դեպքում հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն ստորագրվի։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Մոսկվայում հունվարի 11-ին կայանալիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ընթացքում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Նիկոլը persona non grata է Հայաստանում»․ Սաղաթելյանը՝ ընդդիմության ձեռքբերումների մասին

«Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է՝ հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում», - հավելել է նա։

Նա գրել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ Հայաստանից դեպի Ռուսաստան, Իրան, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ:

«Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որևէ դրույթ», - գրել է Գևորգյանը։

Նա ընդգծել է, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը:

Նահանջ առանց երգի, կամ արժե՞ այսքանից հետո ընտրել փակուղուց դուրս գալու ռուսական տարբերակը

«Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը, և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը», - գրել է խոսնակը։

Նիկոլ Փաշինյանը բժշկական ստուգում է անցնում Մոսկվա մեկնելուց առաջ. ԶԼՄ-ներ

Նշենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։ Ընդդիմությունը հայտարարել է, որ պատրաստվում է փակել դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը՝ թույլ չտալու Փաշինյանի թռիչքը Մոսկվա։

Լրահոս
0