«2–3 ժամից ուզում են վաճառել Սյունիքի մարզը». քաղաքացիները փակել են «Զվարթնոցի» ճանապարհը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքացիները կոչ են անում միանալ իրենց և թույլ չտալ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնի Մոսկվա Պուտինի և Ալիևի հետ հանդիպման։

Ինչպես նախօրոք հայտարարվել էր, ընդդիմությունն առավոտյան ժամը 8-ից փակել է  «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մեկնել Մոսկվա։ 

Оппозиция перекрыла дорогу в аэропорт (11 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանին հաջողվել է հասնել «Զվարթնոց» օդանավակայան ու ուղևորվել Մոսկվա

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ արգելելու են դավաճանին մեկնելու Մոսկվա։ 

Նա կրկնել էր Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուի` Վազգեն Մանուկյանի ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ և Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած նրա որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։

«2–3 ժամից ուզում են վաճառել Հայաստանի հողերը, Սյունիքի մարզը»,–ասաց հավաքված ակտիվիստներից մեկը։

Նշենք, որ ոստիկանները փորձում են բացել ճանապարհը, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները դրանից ավելի են վրդովվում` նշելով, որ ոստիկանությունը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե «հողերը վաճառողին»։

Պուտինը Շոյգուի, Լավրովի և Նարիշկինի հետ քննարկել է վաղվա ՌԴ-ՀՀ-Ադրբեջան հանդիպումը

Նշենք, որ այսօր`հունվարի 11-ին, Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։

Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել է, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիների խնդիրների շուրջ։

Լրահոս
0