ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ առաջնահերթությունների շարքում է

© AP Photo / Michael SohnМинистр иностранных дел Швеции Анн Линде на совместной пресс-конференции с главой МИД Германии (25 февраля 2020). Берлин
Министр иностранных дел Швеции Анн Линде на совместной пресс-конференции с главой МИД Германии (25 февраля 2020). Берлин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մշտական խորհրդին ներկայացված առաջնահերթությունների շարքում նշել է Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի շուրջ առկա ճգնաժամերը:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Մշտական խորհրդին ներկայացված առաջնահերթությունների շարքում նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

ОБСЕ - Sputnik Արմենիա
Տարածաշրջան այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

«Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը մնում է մեր գլխավոր առաջնահերթությունը»,- ասել է Լինդեն՝ նշելով Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի շուրջ առկա ճգնաժամերը:

«Միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգները, ինչպես նաև այդ կոնֆլիկտների հետևանքով առաջացած տառապանքներն անթույլատրելի են»,- նշել է Լինդեն։

Նա ընդգծել է, որ կոչ է անելու հարգել միջազգային իրավունքը բոլոր հակամարտություններում, աջակցել մարդասիրական հետևանքների մեղմացմանը։ Լինդեն շեշտել է, որ իբրև գործող նախագահ պատրաստ է անմիջականորեն համագործակցել շահագրգիռ կողմերի հետ և ԵԱՀԿ-ի բարի ծառայություններն է առաջարկում լուծումների որոնմանը նպաստելու համար։

2021թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեդիան:

Լրահոս
0