Ձնահյուսի վտանգի պատճառով Լարսը փակ է. ռուսական կողմում բեռնատարներ են կուտակվել

© Photo : official site of the MTCIT of RAАвтомобильная очередь у КПП "Верхний Ларс"
Автомобильная очередь у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը, սակայն, չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, դրանք են` Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի

Լրահոս
0