Ձյուն և ձնախառն անձրև կտեղա. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik GhazaryanМолодой человек у собора Святого Григория Просветителя в Ереване
Молодой человек у собора Святого Григория Просветителя в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին Արարատյան դաշտում կնկատվի օդի ջերմաստիճանի բարձրացում։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավելի արագ կկազմակերպվի

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հարավային է՝ 5-8 մ/վ արագությամբ։ Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Ձյուն և ձնախառն անձրև կտեղա. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա
Եղանակի կանխատեսում

 

Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 15-ին, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Հունվարի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Կոչ եմ անում վստահել մեր ջանքերին». ՀՀ արտգործնախարարը` գերիների վերադարձի մասին

Մայրաքաղաքում հունվարի 15–ի գիշերը կգրանցվի 1-3 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +5...+7 աստիճան։

Լրահոս
0