Ում չի կարելի մեղր ուտել. բժիշկի խորհուրդները

© Sputnik / Asatur YesayantsПчелиный воск с медом в ложке
Пчелиный воск с медом в ложке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեղրի պատճառով կարող են սրվել մի շարք լուրջ հիվանդություններ։ Մեղր խորհուրդ չի տրվում նաև մինչև երեք տարեկան երեխաներին։

Մեղրի օգտակար հատկությունները խիստ գերագնահատված են։ Երբեմն այն կարող է նույնիսկ վտանգավոր լինել։ Թե ում է պետք հրաժարվել դրանից, «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է բժիշկ–սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։

Գինզբուրգը հայտարարել է, որ մեղրին շատ հաճախ տարբեր օգտակար հատկություններ են վերագրում, որոնցով այն իրականում օժտված չէ։

Оптовый рынок в Армавире - Sputnik Արմենիա
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մանդարին ենք ուտում

«Կարծում են, որ մեղրը մեծ քանակի կենսաֆակտորներ է պարունակում, որոնք խթանում են ռեգեներացիան, մանրեասպան և վիրուսասպան ազդեցություն են ունենում։ Ահա այս պնդումը իրականությանը չի համապատասխանում», – նշել է բժիշկը։

Նրա խոսքով` շաքարի համեմատ մեղրի բաղադրությունն իսկապես ավելի հարուստ է, սակայն այն «առողջության էլիքսիր» չէ,  ինչպես այն ընդունված է համարել։

Եթե այն մատուցենք թեյի հետ, ապա այն իսկապես ջերմացնող և տոնուսը բարձրացնող ազդեցություն կունենա, սակայն մասամբ դա կապված է բուն տաք ըմպելիքի հետ։ Այդ պատճառով մեղրը պետք չէ ընկալել որպես «առողջության էլիքսիր», օրինակ` ավելացնելով թեյի մեջ կամ թեյի հետ ուտելով։

Գինզբուրգը նախազգուշացրել է. մինչև երեք տարեկան երեխաներին մեղր չարժե տալ, քանի որ ալերգիկ ռեակցիաների առաջացման մեծ հավանականություն կա։

«Բայց սա չի նշանակում, որ մինչև երեք տարեկան երեխաների վրա մեղրը շատ վատ է ազդում, իսկ հետո, երբ նրանք արդեն կդառնան երեք տարեկան` լավ», – ընդգծել է Գինզբուրգը։

Էլ ո՞վ պետք է հրաժարվի մեղրից։ Ճարպակալում, հիպերտոնիա, ճնշման հետ կապված խնդիրներ ու լյարդի ճարպային հեպատոզ ունեցող մարդիկ։

Վիտամին D-ի պակասն օրգանիզմում ցավեր է ծնում, որոնք ուժգնանում են գիշերը

Թեպետ նման խնդիրներով մարդկանց մեղրն այնքան վնաս չի տալիս, որքան շաքարավազը։

Մեղրի պատճառով կարող են սրվել նաև աղեստամոքսային տրակտի հիվանդությունները։ Առաջին հերթին` խոսքը պանկրեատիտի մասին է։

Եթե մարդն ունի նման հիվանդություն, ապա մեղր օգտագործելը նրան հակացուցված է։

Լրահոս
0