Մահացել է հայտնի բանկիր, միլիարդատեր Բենջամին Ռոտշիլդը

© AP Photo / SALVATORE DI NOLFIБенджамин де Ротшильд на гонке парусников на Женевском озере (16 июня 2007). Женева
Бенджамин де Ротшильд на гонке парусников на Женевском озере (16 июня 2007). Женева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընտանիքը նշում է, որ առաջիկա օրերին հուղարկավորությունը տեղի կունենա խիստ ընտանեկան միջավայրում։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Կյանքի 58-րդ տարում մահացել է Edmond de Rothschild Holding SA-ի տնօրենների խորհրդի նախագահ, բարոն Բենջամին դե Ռոտշիլդը։ Տեղեկությունը հայտնում է Le Parisien-ը:

«Արիան դե Ռոտշիլդը և նրա դուստրերը ցավով հայտնում են ամուսնու և հոր ՝ Բենջամին դե Ռոտշիլդի մահվան մասին»,- պարբերականը մեջբերում է ընտանիքի հաղորդագրությունը:

Նշվում է, որ Ռոտշիլդը վախճանվել է Պրենյայում գտնվող իրենց ընտանեկան տանը։ Մահվան պատճառ սրտի կաթվածն է։

Հարազատները նաև տեղեկացրել են, որ բարոնի հուղարկավորությունը տեղի կունենա առաջիկա օրերին:

Բանկիրը 1997 թվականից ղեկավարել է Edmond de Rothschild Holding-ի տնօրենների խորհուրդը:

Լրահոս
0