Վահան Քերոբյանը մտադիր է զարգացնել ադամանդագործության ու ոսկերչության ոլորտները

© Photo : press office of the Ministry of Economy of RAМинистр экономики Ваан Керобян встретился с представителями компаний по обработке алмазов и золота (16 января 2021). Абовян
Министр экономики Ваан Керобян встретился с представителями компаний по обработке алмазов и золота (16 января 2021). Абовян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպման մասնակիցները վստահ են, որ պետք է միավորել պետության և գործող ընկերությունների ջանքերը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ 

© Photo : press office of the Ministry of Economy of RAՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է ADM Diamonds ընկերություն։
Վահան Քերոբյանը մտադիր է զարգացնել ադամանդագործության ու ոսկերչության ոլորտները - Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է ADM Diamonds ընկերություն։

Հանդիպումը կայացել է ADM Diamonds ընկերությունում, որտեղ նախարարը ծանոթացրել է ընկերության արտադրական պրոցեսներին և շենքի պայմաններին. այն ունի հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար հարմարեցված հատված։

«Օրակարգում ընդգրկված էին ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, ինչպես նաև գունավոր քարերի արտադրության մեջ նախապես գույքագրված խնդիրները և առաջարկվող լուծումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեր երկրում ադամանդագործության և ոսկերչական ոլորտները զարգացնելու համար անհրաժեշտ է միավորել պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը։ Այս հարցում հանդիպման բոլոր մասնակիցները միակարծիք են եղել։

Տնտեսության բոլոր ոլորտներն անկում են ապրում. ի՞նչ պետք է անել ճգնաժամը հաղթահարելու համար

Հիշեցնենք, որ գործարար Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարար է նշանակվել նոյեմբերի 26-ին։

Լրահոս
0