«Ադրբեջանցիները մեր վարորդներին վիզը կտրելու նշան են տալիս». ընդդիմադիրների դժգոհությունը

© Sputnik / Asatur YesayantsДепутаты Арман Абовян и Ивета Тоноян на заседании Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн
Депутаты Арман Абовян и Ивета Тоноян на заседании Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ-ում մտքերի փոխանակման ժամը բուռն անցավ. ընդդիմադիրները բողոքեցին, որ իշխանությունը չի տիրապետում կարևորագույն հարցերին, իսկ իշխանական պատգամավորները նշեցին` աթոռակռիվ է։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ընդդիմադիր պատգամավորներն այսօր ԱԺ նիստի` մտքերի փոխանակման ժամին իրենց դժգոհությունը հայտնեցին խորհրդարանի օրակարգի առնչությամբ։

Выступление руководителя фракции Просвещенная Армения Эдмона Марукяна на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ նիստը թեժ է անցնում` հնչում են փոխադարձ մեղադրանքներ. ԼՀԿ–ի հերթական նախագիծը մերժվեց

Մասնավորապես, ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հարցրեց, թե այսօրվա օրակարգում կա՞ հարց, որը վերաբերում է Արցախից ՀՀ եկածների խնդիրներին, կամ կա՞ հարց, որը վերաբերում է ռազմագերիների, անհետ կորածների ճակատագրին։

«Ո՛չ, չկա օրակարգում որևէ հարց, որը կարող է թոթափել երկրում առկա խնդիրները։ Փոխարենը կա ավտոկայանատեղերին վերաբերող հարց, այսինքն` նույն տրամաբանությամբ ռնգեղջյուրների պոպուլյացիային վերաբերող նախաձեռնություն կարող էիք բերել ԱԺ»,–ասաց նա։

Տոնոյանը իշխանական պատգամավորներին խորհուրդ տվեց գնալ Սյունիք և տեսնել` ինչ վտանգների մեջ են ապրում սյունեցիները։ Նա հայտնեց, որ ադրբեջանցի զինվորները ճանապարհին մեր վարորդներին վիզը կտրելու նշաններ են ցույց տալիս։

ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ավելացրեց, որ ԱԺ օրակարգը չի համապատասխանում պահի լրջությանը, չի արտացոլում այն խնդիրները, որոնցում հայտնվել է մեր երկիրը։ Նրա խոսքով` այսօր հայտնվել ենք անվտանգային, տնտեսական կոլապսի մեջ։

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. նա դուրս էր եկել «Իմ քայլից»

«Եթե չեք հասկանում` ինչ է կատարվում, ուրեմն այդ պատասխանատվությունը կրելը ձեզ համար չէ։ Ես ուրբաթ և շաբաթ օրերին Սյունիքի մարզում էի։ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածն Ադրբեջանինն է, մյուսը` ՀՀ–ինը. ամեն վայրկյան կարող ես գերի ընկնել, ամեն վայրկյան կարող են կրակել։ Որոտանի ամենաբարձր դիրքը, որտեղից Որոտանի ՀԷԿ–ն ու ամբողջ գյուղը նշանառության տակ է, ադրբեջանցիների նշանառության տակ է։ Ո՞վ է անվտանգության երաշխիք տալու»,–ասաց Մելքումյանը։

© Sputnik / Asatur YesayantsՄիքայել Մելքումյան
«Ադրբեջանցիները մեր վարորդներին վիզը կտրելու նշան են տալիս». ընդդիմադիրների դժգոհությունը  - Sputnik Արմենիա
Միքայել Մելքումյան

ԼՀԿ–ական պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային` ասելով, որ չի պատկերացնում ընտրությունների կազմակերպումն այս իրավիճակում։ Նա նշեց` երբ մի շարք ընտանիքներ դեռ սպասում են ԴՆԹ-ի արդյունքներին, որպեսզի իրենց զոհված զինվորին գտնեն, ինչպե՞ս են նրանց բակերում բարձրախոսով ինչ–որ բան հայտնելու։ Կամ այն իրավիճակում, երբ մեր քույրերն ու եղբայրներն ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս պետք է գնալ նրանց տներ ու բուկլետներ բաժանել նրանց։

«Բայց քանի որ իշխանությունը սպառնում է արտահերթ ընտրություններով, մենք պատրաստ ենք դրան»,-ասաց Մարուքյանը։

© Sputnik / Asatur YesayantsԷդմոն Մարուքյան
«Ադրբեջանցիները մեր վարորդներին վիզը կտրելու նշան են տալիս». ընդդիմադիրների դժգոհությունը  - Sputnik Արմենիա
Էդմոն Մարուքյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, սակայն, նշեց, որ գերիների հարցը շահարկելով` ընդդիմությունն իշխանության աթոռը վերցնելու օրակարգ է առաջ քաշում։

Հիշեցնենք, որ այսօր կքննարկվեն «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրինագծեր ու օրենսդրական փաթեթներ:

ԱԺ–ն օրակարգում չընդգրկեց եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու նախագիծը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала