ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Հունվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։
Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է։
Ինչպե՞ս է եղանակային փոփոխությունն ազդում մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում է Մանուկյանը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: