ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում հունվարի 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արմինե Հարությունյանը նկարահանվել է իտալական հեղինակավոր «Grazia» ամսագրի համար
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 20-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Վերին Լարսում 730 բեռնատար ավտոմեքենա կա կուտակված. Հայաստանում որոշ ճանապարհներ փակ են
Մայրաքաղաքում հունվարի 20–ի գիշերը սպասվում է 5-7 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի -1...-3 աստիճան։