ԵԱՏՄ երկրները կարող են պայքարել թուրքական ապրանքներից ազատ Հայաստանի շուկաների համար

© SputnikПомощник председателя Коллегии ЕЭК Ия Малкина
Помощник председателя Коллегии ЕЭК Ия Малкина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան նշել է, թե Հայաստանում մասնավորապես որ շուկաներն են ազատվում թուրքական ապրանքներից:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանում թուրքական ապրանքները կարող են փոխարինվել ԵԱՏՄ երկրների արտադրանքով։ «Հնգյակի»  երկրները կարող են պայքարել Հայաստանի շուկայում ազատված տեղերի համար։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան։

Նա նշել է, որ ներկայումս միության երկրները հնարավորություն ունեն ազգային մակարդակով սահմանել ապրանքների ներմուծման կարգավորման այլ միջոցներ:

Производство игрушек в Армении - Sputnik Արմենիա
Թվեր և փաստեր. Հայաստանը 6 տարվա ընթացքում որքա՞ն առևտուր է արել ԵԱՏՄ–ում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» N 1708 որոշումն ընդունվել է ազգային օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, միության երկրների փոխգործակցությունն ապահովվում է ԵԱՏՀ Խորհրդի ակտերին համապատասխան։

«Հաշվի առնելով համավարակի հետ կապված ներկա իրավիճակը` միության երկրների գործարարներին մատակարարումների լոգիստիկան վերանայելը հեշտ չի լինի։ Այնուամենայնիվ, «հնգյակի» երկրները հնարավորություն ունեն որոշակի շուկաներում զբաղեցնել ազատված տեղը», - ասել է Մալկինան։

Նրա խոսքով ՝ «հնգյակի» երկրների արտադրողները կարող են պայքարել տպագրական ներկերի, թանաքի և նամակի թանաքի շուկաների համար: 2020 թվականի առաջին 3 եռամսյակում ռուս արտադրողները արդեն 450 հազար ԱՄՆ դոլարի ապրանք են մատակարարել Հայաստան։ Թուրքիան իր հերթին 330 հազար ԱՄՆ դոլարի ապրանք է մատակարարել։

2020 թվականին Թուրքիան 2,4 մլն ԱՄՆ դոլարի ապրանք է մատակարարել։ Ռուսաստան և Բելառուս մատակարարումները հասել են 5,7 մլն ԱՄՆ դոլարի։ Ընդ որում, ԵԱՏՄ բոլոր հինգ երկրները արտադրում են այդ նույն ապրանքները և մատակարարում երրորդ երկրների շուկաներ։

ԱԺ-ն վավերացրել է ԵԱՏՄ-ում ապրանքային նշանների մասին պայմանագիրը

Կազատվի նաև լվացող միջոցների շուկան։ Թուրքիայից 2020թ.-ին այդ ապրանքատեսակների մատակարարումները կազմել են 4 մլն ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի։

«Նշեմ, որ մեր բոլոր երկրները լվացող միջոցներ են արտադրում և մատակարարում դրանք համաշխարհային շուկա», - ասել է Մալկինան:

Նախարարն ասել է` որ դեպքում չի երկարաձգվի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

Հայաստանում թուրքական ապրանքների արգելքն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից։ Այդ մասին հայտարարվել էր դեռ 2020 թվականի հոկտեմբերին` երկու ամիս առաջ, որպեսզի տեղական բիզնեսը, որն աշխատում է թուրքական ապրանքների կամ հումքի վրա, ժամանակ ունենա կողմնորոշվելու համար։

Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանը Թուրքիայից տարեկան 250-270 մլն դոլարի ապրանք է ներմուծել։

Լրահոս
0