00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Թուրքիան ցուցադրեց իր լիդերության հայտը տարածաշրջանում. Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Անդրանիկ Իսպիրյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «աչքին թոզ փչոցի» է. Անդրանիկ Իսպիրյան
09:14
7 ր
Մեսրոպ Առաքելյան
«ՔՊ» կուսակցության գործունեությունը չի համապատասխանում ՀՀ շահերին. Մեսրոպ Առաքելյան
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Սերգեյ Լավրով
Ամեն ինչում ՌԴ-ին մեղադրելը Երևանի կողմից դաշնակցային չէ․ Սերգեյ Լավրով։
17:06
1 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղյան հակամարտություն. Նուրգալիևն ասել է` ինչ էր առաջարկում ՌԴ–ն 2016 թվականից հետո

© Photo : Минобороны РоссииПервые подразделения медицинского отряда специального назначения прибыли в Степанакерт для оказания помощи местному населению (29 ноября 2020). Карабах
Первые подразделения медицинского отряда специального назначения прибыли в Степанакерт для оказания помощи местному населению (29 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռաշիդ Նուրգալիևի խոսքով` 2019 թվականին կողմերին առաջարկած ծրագիրը մադրիդյան և կազանյան փաստաթղթերում ներդրված սկզբունքների շարունակականություն էր ենթադրում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը «Российская газета»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին` հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։

Ըստ նրա` 2016 թվականին Ռուսաստանի ԱԳՆ–ն ԼՂՀ շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման փուլային հայեցակարգ էր ներկայացրել։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փաստաթղթի խմբագրված տարբերակը կողմերին են փոխանցել 2019 թվականի հունիսին։

Նուրգալիևը նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում էր մադրիդյան և կազանյան փաստաթղթերում ամրագրված սկզբունքների շարունակականություն։

«Հիմնական քայլերը նախատեսում էին առաջին փուլում հինգ օկուպացված տարածքների վերադարձ Ադրբեջանին` միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո։ Միևնույն ժամանակ նախատեսվում էր Ղարաբաղին տրամադրել իշխանության մարմինների և ինքնապաշտպանության ուժերի ձևավորման իրավունք։ Դադարեցվում էր շրջափակումը Ադրբեջանի կողմից և վերականգնվում առևտրատնտեսական հարաբերությունները», – ասել է ԱԽ քարտուղարի տեղակալը։

Երկրորդ փուլում նախատեսվում էր իրականացնել մնացած երկու շրջանների հանձնումը` միջազգային նորմերի համապատասխան հանրաքվեի անցկացման ճանապարհով ԼՂՀ իրավական կարգավիճակի որոշմամբ։ Ընդ որում` ենթադրվում էր, որ կողմերի համաձայնությամբ Լաչինի շրջանում միջանցք է թողնվելու Հայաստանի և Ղարաբաղի տրանսպորտային հաղորդակցության համար։

Специалисты Международного противоминного центра Минобороны России в составе разворачиваемого Центра управления миротворческой деятельностью во время выполнения задач (23 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ռուս սակրավորները Ղարաբաղում հարվածային ԱԹՍ–ների ականապատ բեկորներ են գտել. գեներալ

«Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի անմիջական երկխոսությունը չէր դադարում ընդհուպ մինչև 2020 թվականը, բայց, ցավոք, կողմերի լիարժեք համաձայնության հասնել չհաջողվեց», – ասել է նա։

Ըստ նրա` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունած հայտարարությունից հետո զինված հակամարտության դադարեցումը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում խաղաղ կյանք ապահովելու, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների փոխշահավետ համագործակցության համար:

«Հայաստանի և Ադրբեջանի շահերից ելնելով` առաջնահերթություն է սահմանվել երկաթուղային և ավտոճանապարհային հաղորդակցության վերականգնումը` փոխադրումներն ապահովելու համար: Միջազգային տարանցումը զարգացնելու նպատակով այդ հաղորդակցություններից կկարողանան օգտվել նաև հարևան երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Վրաստանը: Այդպիսով հիմնարար նախադրյալներ են ստեղծվում ղարաբաղյան երկարաժամկետ հակամարտության համապարփակ լուծման համար», – ասել է Նուրգալիևը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Онлайн-брифинг депутата Госдумы России, главы комитета по международным делам Леонида Слуцкого (20 января 2021). Москвa - Sputnik Արմենիա
Ղարաբաղում գլխավոր խնդիրը լուծված է. Սլուցկին` Պուտինի գործողությունների մասին

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին

Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։

Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հավելենք, որ մինչ մոսկովյան այցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: 

Սակայն Փաշինյանը եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ռազմագերիների հարցը լուծել չի հաջողվել։

Ցավոք սրտի, չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Փաշինյան

Լրահոս
0