Հայաստանի 4 մարզում ջերմաստիճանը կիջնի մինչև -30. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur YesayantsСнегопад в столице (19 января 2021). Еревaн
Снегопад в столице (19 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության ճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Երևան քաղաքում ջերմաստիճանը կհասնի –16–ի։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik.  Հայաստանի Հանրապետության հարավային շրջաններում այս գիշեր ձյուն կգա։ Այսօր ցերեկը, ինչպես նաև հունվարի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 5-8 մ/վ արագությամբ:

© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Հայաստանի 4 մարզում ջերմաստիճանը կիջնի մինչև -30. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը հունվարի 21-ի լույս 22-ի գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 3-4 աստիճանով։ Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի ու Վայոց Ձորի մարզերում ջերմաստիճանը կհասնի -30–ի։

Երևան քաղաքում հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի -2...-4, գիշերը` -14...–16 աստիճան ցուրտ։

Երևանի մեծ մասից կարմիր գծերը հանվում են. նախագիծն ընդունվեց

Լրահոս
0