Բաբաջանյանը 100 տարեկան է. Արամ Խաչատրյանը նրան ընտրյալ անվանեց, երբ Առնոն 6 տարեկան էր

© Sputnik / Рыбаков / Անցնել ֆոտոբանկПоэт Роберт Рождественский (слева), композитор Арно Бабаджанян (в центре) и певец Муслим Магомаев (справа)
Поэт Роберт Рождественский (слева), композитор Арно Бабаджанян (в центре) и певец Муслим Магомаев (справа) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Նրա ամբողջ կյանքը սիրո յուրօրինակ պատմություն էր, որը զարմանալի երգերի հետ գնաց թևածելու ամբողջ աշխարհում։ Հռչակավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակի կապակցությամբ հատվածներ ենք ներկայացնում Sputnik Արմենիայի հրապարակումներից։

Նա կարողանում էր անկեղծորեն կենսախինդ լինել և այդ զգացումը փոխանցել մյուսներին, հեշտ ու հանգիստ տոն էր կազմակերպում աշխատանքային օրով և հրավիրում յուրաքանչյուրին, ով դեմ չէր միանալու ուրախությանը։

Առնո Բաբաջանյանը մանրանկարչի վարպետությամբ էր իր ստեղծագործություններում հայկական մեղեդին համադրում եվրոպական ու ռուսական ելևէջների հետ, և երևի հենց դա է պատճառը, որ նրա անկրկնելի հարմոնիկ համակցություններն այսօր էլ են զարմացնում երաժիշտներին։

Памятник армянскому драму напротив здания Центробанка - Sputnik Արմենիա
ԿԲ–ն Առնո Բաբաջանյանին ու Գրիգոր Տաթևացուն նվիրված հուշադրամներ է թողարկել

Նրա ընտանիքում երաժիշտներ չեն եղել, թեև հայրը երբեմն ֆլեյտա էր նվագում սիրողական մակարդակով։ Իսկ Առնոն արդեն երեք տարեկանում նվագում էր տան հին ու մաշված հարմոնիկան, 9 տարեկանում գրեց «Պիոներական մարշը»՝ իր առաջին ստեղծագործությունը։ Բայց այս երկու տարեթվերի միջև կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ․ Առնոյին նկատեց Արամ Խաչատրյանը։

Հայկական ամենասովորական մանկապարտեզ այցելած բարձրաստիճան հյուրին ապշեցրեց հրաշամանուկի տաղանդը։ Ապշեցուցիչ էին անգամ փոքրիկ Առնոյի ֆիզիկական համամասնությունները՝ խոշոր ձեռքեր, անհավանական մեծության քիթ։

Լսելով վեց տարեկան տղային` Խաչատրյանն արձանագրեց․ «Նա ընտրյալ է»։ Այդ օրից իր վեր Արամ Իլյիչը լամպից հայտնվող ջինի նման սկսեց հայտնվել Առնո Բաբաջանյանի ստեղծագործական կենսագրության ամենաանհրաժեշտ պահերին...

Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա

Երգը ստեղծելիս Բաբաջանյանը միշտ նախապես գիտեր, թե ով է այն կատարելու։ Նա բացառիկ նրբությամբ էր զգում յուրաքանչյուր մենակատարի վոկալային առանձնահատկությունները, իսկ չէ՞ որ նրա հետ ամենատարբեր կատարողներ էին աշխատում՝ Լյուդմիլա Զիկինայից մինչև Սոֆյա Ռոտարու, Յուրի Գուլյաևից մինչև Ժան Տատլյան։

Океанскому танкеру присвоено имя Арно Бабаджаняна - Sputnik Արմենիա
Ռուսաստանում Առնո Բաբաջանյանի անունով անդրօվկիանոսյան լցանավ են անվանակոչել

Մուսլիմ Մագոմաևի լավագույն երգերը գրել է Առնո Բաբաջանյանը։ Բառերի հեղինակը հիմնականում Ռոբերտ Ռոժդեստվենսկին էր։ Խորհրդային էստրադայի տիտանների եռյակը ոչ միայն համագործակցում էր, այլև ընկերություն էր անում։

Բանաստեղծին ժամանակ առ ժամանակ են հիշում, կոպոզիտորին՝ ավելի հազվադեպ։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ երգը լսում ենք, կատարողին՝ տեսնում, իսկ թե ում երաժշտությունն է հնչում, չգիտենք։

Բաբաջանյանն ու Ռոժդեստվենսկին ընկերներ էին, և նրանք կարողանում էին համագործակցել։ Սկզբում գրվում էր երաժշտությունը, իսկ հետո արդեն՝ բանաստեղծությունը։ Բաբաջանյանի որդու հուշերում Ռոժդեստվենսկին մնացել է որպես շատ երաժշտական մարդ։

«Հայրիկը նրա համար երաժշտությունը ձայնագրում էր ժապավենի վրա, նա տանը լսում էր, ինքը նվագում, և ինչ-որ կերպ միշտ կերպարային ճիշտ արդյունք էր ստացվում»,-հիշում է Արայիկը։

Միշել Լեգրանի հայկական «ես»–ը. հանրահայտ կոմպոզիտորը` Sputnik Արմենիայի օբյեկտիվում

Իսկ կոմպոզիտոր Շաինսկին ասում էր, որ աստված Բաբաջանյանի մեջ դրել է այն ցնցող երաժշտականությունը, որով հայտնի է ամբողջ հայ ժողովուրդը։ Նրա կարծիքով՝ հայ կոմպոզիտորն իսկապես հզոր երաժշտություն էր հորինում։

Армянский композитор Бабаджанян - Sputnik Արմենիա
Առնո Բաբաջանյան. հումորի մեծ զգացումով մարդը

«Նրա երաժշտական գործունեության շրջանակը շատ ընդարձակ է։ Բացի էստրադային երգերից, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում, չի կարելի չհիշատակել նրա ստեղծագործությունները ակադեմիական լուրջ երաժշտության մեջ: Շատ տաղանդավոր էր»,-ասում էր Շաինսկին։

Իոսիֆ Կոբզոնը երբեմն կատակով նեղանում էր՝ կշտամբելով կոմպոզիտորին, որ նրա գլխավոր հիթերը Մագոմաևին են բաժին հասնում, իսկ իրեն ինչ-որ մնացորդներ են հասնում։ Չնայած Բաբաջանյանի «Նոկտյուրնը», ի հեճուկս համընդհանուր համոզմունքի, առաջին կատարել է հենց Կոբզոնը, ոչ թե Մագոմաևը։

Բաբաջանյանն այդ երաժշտությունը գրել էր իր կատարման համար և բազմիցս նվագել Սիլանտևի նվագախմբի հետ։ Մի անգամ Կոբզոնը Բաբաջանյանին ասաց․ «Լսիր, Առնո, արի Ռոբերտին խնդրենք, թող բանաստեղծությունը գրի, ես շատ եմ ուզում կատարել այս երգը»։ Պատասխան ստացավ, որ այ այս երաժշտությանը դիպչել պետք չէ։ «Երբ ես չեմ լինի, ինչ ուզում ես արեք»։ Եվ իրոք, Բաբաջանյանի մահից հետո Կոբզոնը դիմեց Ռոժդեստվենսկուն, որը հիանալի սրտառուչ բանաստեղծություն գրեց։

Պուտինի դիմանկարը «հայտնվել» է բրնձի վրա. ի՞նչ ցանկություն ունի Տեր–Ղազարյանի ծոռնուհին

Իոսիֆ Կոբզոնը Հայաստանն իր երկրորդ տունն էր համարում։ Մի անգամ, երբ նա Երևանում էր, խոստովանեց լրագրողներին․ «Ես Հայաստանում հյուր չեմ, քանի որ հաճախ եմ գալիս և ուրախալի առիթներով, բայց առաջին հերթին միշտ այցելում եմ ընկերներիս գերեզմաններ»։

Арам Хачатурян и Микаэл Таривердиев - Sputnik Արմենիա
Մեծն Արամ Խաչատրյանը, որ չէր թողնում երևանցիներին գիշերը քնել

Կոբզոնը համարում էր, որ Առնո Բաբաջանյանն ու Միքայել Թարիվերդիևն այն մարդիկ են, որոնցով պետք է հպարտանա ամբողջ հայությունը։

Հիշելով Բաբաջանյանին` Եվգենի Եվտուշենկոն ասում էր․ «Նա հենց երաժիշտ էր ծնվել։ Նրա տաղանդը տիպիկ բացառիկ երաժշտական ունակությունների քրտնաջան, ամենօրյա ջանքերի արդյունք չէր։ Նա ատիպիկ էր, բնությունն ինքն էր հոգ տարել նրա մասին»։

Իսկ մաեստրոն իր անձին վերաբերվում էր իրեն բնորոշ հումորով․ «Շոպենի կամ Ռախմանինովի ժամանակ ավելի հեշտ էր․ ժողովներ չէին անում, նարդի ու շախմատ չէին խաղում։ Եվ կյանքն էլ պակաս հետաքրքիր էր։ Այսօր չգիտես էլ՝ երաժշտություն գրես, թե ապրես։ Չնայած, եթե կոմպոզիտոր չլինեի, երևի բեմում կլինեի, կոմիկի դեր կխաղայի։ Կարծում եմ՝ գրոտեսկային կստացվեր»։

Հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, հաստատելով այս խոսքերը, Առնոյի հետ կապված մի քանի զվարճալի դեպքեր է հիշում, թե ինչպես Դիլիջանում` Կոմպոզիտորների տանը, ով չէր ալարում, թռցնում էր նրա «Մալբորո» ծխախոտից, մեջքի բուժման գործընթացն անցնում էր «Գնացինք Առնոյին կախելու» նշանաբանով և այլն։

Եվ ամենակարևորը, վստահեցնում է Վարդազարյանը, Առնոն դաշնակահարի ու կոմպոզիտորի բնածին տաղանդ ուներ։ Նա բոլորին ցույց էր տալիս իր ստեղծագործություններն ու դպրոցականի պես կարծիքի սպասում, լսում, բայց միշտ իր ուզածով էր անում։

...Եթե մարդը հանճար է, ապա դա հավերժական է, հանճարեղությունն անցողիկ մեծություն չէ, քանի որ այն ամենը, ինչ ստեղծում են հանճարները, ո՛չ ժամանակային սահման ունեն, ո՛չ էլ աշխարհագրական։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала