«Սուրենյան ջան, ազգի կոմունալները հասել են եսիմ ուր». Աշոցքում -35 աստիճան ցուրտ է եղել

© Sputnik / Andranik GhazaryanЛед на дереве
Лед на дереве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ձմեռն այս տարի լիովին իր դերի մեջ է մտել ոչ միայն առատ տեղումներով, այլ նաև ցածր ջերմաստիճանի առկայությամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Այսօր լուսադեմին Աշոցքում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -35 աստիճանի։ Facebook-ի իր էջում նման գրառում է արել Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք»,–գրել է Սուրենյանը` հղում կատարելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնին։

Ինչպես միշտ, օգտատերերը բուռն են արձագանքել Սուրենյանի գրառմանը։

 Первый снег в Ереване - Sputnik Արմենիա
«Եկել է Սուրենյանի վրեժի ժամանակը». ինչո՞ւ է Երևանում սառնամանիք

«Սուրենյան ջան, ազգի կոմունալները հասել ա եսիմ ուր», գրել է օգտատերերից մեկը։

Մեկ այլ օգտատեր էլ «սև հումոր» է արել` գրելով, որ լուրի մասին, հավանաբար, հայտնել է Աշոցքում ողջ մնացած վերջին մարդը, որը լուրը հայտնելուց հետո սառել է տեղում։

Մեկ ուրիշն էլ բողոքել է տան ջերմաստիճանից` գրելով.

«է հա, նենց ա, որ մեր տունն էլ հիմա -35°C ա»։

Հիշեցնենք, որ ցուրտ եղանակն առաջիկայում մի փոքր կմեղմանա. օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ը, բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Հանրապետության տարածքում հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայաստանում 17-20 աստիճանով կցրտի. Գագիկ Սուրենյան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала