Փաշինյանի հրաժարականը պահանջող ավտոերթի մասնակիցներից մեկին բերման են ենթարկել

© Sputnik / Andranik GhazaryanАвтопробег с требованием отставки правительства во главе с Николом Пашиняном (24 января 2021). Еревaн
Автопробег с требованием отставки правительства во главе с Николом Пашиняном (24 января 2021). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկաններն արգելում էին ակցիայի մասնակիցներին մտնել Հանրապետության հրապարակ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր տեղի ունեցած «Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին։ Տեղեկությունը հայտնել է նույն կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

© SputnikԲաբկեն Հարությունյանը` բողոքի ակցիային
Փաշինյանի հրաժարականը պահանջող ավտոերթի մասնակիցներից մեկին բերման են ենթարկել - Sputnik Արմենիա
Բաբկեն Հարությունյանը` բողոքի ակցիային

«Նա ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել։ Մեր պայքարն անկոտրում և  շարունակական է, իսկ դավաճանները պետք է հեռանան», - գրել է Հակոբյանը։

© Sputnik / Andranik GhazaryanԱվտոերթ Երևանում
Փաշինյանի հրաժարականը պահանջող ավտոերթի մասնակիցներից մեկին բերման են ենթարկել - Sputnik Արմենիա
Ավտոերթ Երևանում

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում տեղի է ունեցել ավտոերթ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ոստիկաններն արգելել էին ակցիայի մասնակիցներին մտնել հրապարակ և խոչընդոտել էին երթի իրականացմանը։ Մի շարք վարորդների նկատմամբ արձանագրություն էր կազմվել` ազդանշան միացնելու համար։

Լրահոս
0