Ռասան ու կորոնավիրուսը. սևամորթ հիվանդների մոտ մահացության վտանգն ավելի բա՞րձր է

© Sputnik / Файед Эль-Гезири / Անցնել ֆոտոբանկДеревня племени Масаи в Кении
Деревня племени Масаи в Кении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Պարզվում է ՝ կորոնավիրուսային հիվանդությունը տարբեր կերպ է ընթանում ոչ միայն տարբեր տարիքի մարդկանց, այլև տարբեր էթնոսների ներկայացուցիչների մոտ. խնդիրն ուսումնասիրել են բրիտանացի գիտնականները:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Կորոնավիրուսային վարակը տարբեր կերպ է ազդում տարբեր ռասայական պատկանելության մարդկանց վրա։ Նման եզրակացության են հանգել Լոնդոնի Մարիա թագուհու անվան համալսարանի և Barts Health NHS Trust հիմնադրամի գիտնականները։

Черный чай - Sputnik Արմենիա
Հայտնի է` որ ըմպելիքն է ժամանակավորապես «քնեցում» կորոնավիրուսը

Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Open պորտալում: Գիտնականները օգտագործել են 16 տարեկանից բարձր 1737 կորոնավիրուսով վարակված հիվանդների տվյալները։

Նրանցից 538-ը Ասիայից էին, 340-ը՝ սևամորթներ և 707-ը՝ սպիտակամորթներ։ Վարակվածներից  511–ը մահացել են։

Գիտնականները հայտնաբերել են, որ ասիացիներն ու սևամորթներն ավելի հաճախ են վերակենդանացման բաժանմունք ընկել, քան սպիտակները։

«Ասիական ծագման և սևամորթ հիվանդների մոտ նկատվել է ավելի բարձր մահացության վտանգ COVID-19-ով վարակվելու դեպքում։ Նրանց մոտ նկատվում է անհամաչափ բարձր վաղաժամ մահ COVID-19-ից», - ասված է եզրակացության մեջ:

«Բացեք երկիրը»․ Թբիլիսիում բողոքի ակցիա է կորոնավիրուսային սահմանափակումների դեմ

Ավելի վաղ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պարզել էին, որ COVID-19-ը ծանր են տանում արյան մեջ միտոխոնդրիալ ԴՆԹ-ի մակարդակի բարձրացում ունեցողները։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала