FB-ում կապիկություն անողը կարող է ավելի հայտնի լինել անվանի գրողից ու ռեժիսորից. Զաքարյան

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռեժիսոր, ռազմական փաստավավերագիր Արշակ Զաքարյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում խոսել է ներքաղաքական զարգացումների համատեքստում մտավորականության դերակատարության մասին։ 

Արշակ Զաքարյանի դիտարկմամբ` առողջ մտավորականություն ասվածն այսօր հիմնականում չկա և այն, ինչ մնացել է իշխանությունը զավթած գործակալների կողմից հայկական արժեքների ավերման, ազգակործան կոնվենցիաների ընդունման ֆոնին, մեռնում է մտավորականության հետ։ Ըստ նրա` «Ֆեյսբուքում» կապիկություն անողը կարող է ավելի հայտնի լինել, քան անվանի գրողը կամ ռեժիսորը։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании Высшего Евразийского экономического совета и глав приглашенных государств (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետը ժամանակ է շահում. մտավորականներն այս իրավիճակում լռողներին փարիսեցի են համարում

«Շատերը, մանավանդ անվանի անձինք, ովքեր հանդես են գալիս քծնող հոդվածներով, ինձ մոտ կորցնում են իրենց արժեքը, որովհետև ակնհայտ է, որ երկրի կործանումն իրականացնող մարդուն գովերգելը չի կարող լինել դասական մտավորականի գործելակերպ։ Հասարակ քաղաքացու մոտ դա կարող է լինել խաբվելու, մոլորության կամ չհասկանալու պատճառով, իսկ մտավորականի մոտ դա կարող է լինել միայն շահադիտական նպատակով»,– նշեց , ռազմական փաստավավերագիրը։

Զաքարյանի կարծիքով` երբ առաջնային են ոչ թե ազգային, այլ անձնական շահերը, եթե նույնիսկ մարդը լավագույն գործն է արել երկրի համար, միևնույն է, այդ մտավորականը նման դեպքերում կորցնում է իր արժեքը։

«Լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին». մտավորականները նամակ ուղարկեցին ԱՄՆ դեսպանին

Լրահոս
0