00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջազգային կառույցները հետաքրքրված են պատերազմի բնապահպանական վնասներով. նախարար

© AP PhotoПожар лесов близ Степанакерта после обстрелов ВС Азербайджана (31 октября 2020). Карабах
Пожар лесов близ Степанакерта после обстрелов ВС Азербайджана (31 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Արցախի պատերազմի արդյունքում մեծ վնասներ են կրել Արծվաբերդի, Գորիսի և Կապանի անտառտնտեսությունները։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի ու Հայաստանի բնությանը հասցված նյութական վնասի վերջնական հաշվարկ դեռևս չի կատարվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Ֆինանսական հաշվարկ այս պահին չկա։ Իրավասու մարմինը, որը պետք է այդ վնասները հաշվարկի, Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն է։ Բայց ընդհանուր մասշտաբային վնասներով կարող եմ ասել, որ խոսքը մի քանի հազար հեկտար անտառային տարածքների մասին է։ Մի քանի հարյուր հեկտարը ՀՀ հյուսիսարևելյան հատվածի, մասնավորապես` Արծվաբերդի անտառտնտեսության տարածքներում է, մնացածը` հարավարևելյան` Սյունիքի մարզի 2 անտառտնտեսությունների`Գորիսի և Կապանի անտառներում, որտեղ անմիջապես ռազմական գործողությունների թատերաբեմ է եղել և հակառակորդի հրետակոծության հետևանքով հրդեհվել էին»,– ասաց նախարարը։

Ավելի մեծ վնասներ, սակայն, հասցվել են Արցախի անտառային տարածքներին, որոնք այս պահին արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո են։

Взрыв снаряда снаряженного фосфором - Sputnik Արմենիա
Ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով Արցախում 150 հա տարածք է վառվում

Այդուհանդերձ, դեռևս պատերազմի ըթացքում հայկական կողմը բարձրաձայնել է բնությանը հասցվող վնասի մասին` տասնյակ գրություններ ուղարկելով միջազգային կառույցներին։

«Առաջին 2-3-ը հիմնականում ահազանգեր են եղել` պատերազմական գործողությւնների հետևանքով առաջացած բնապահպանական, սանիտարական աղետալի վիճակի մասին։ Նաև հանգամանալից գրություններ են եղել անտառային հրդեհների հետ կապված, այդ թվում` ՄԻՊ–ի կողմից` ֆոսֆորային զենքերի հնարավոր կիրառման արդյունքում անտառածածկ տարածքների լայնածավալ հրդեհների վերաբերյալ։ Իսկ վերջին 1-2 գրությւններով մենք արդեն մեր միջազգային բնապահպանական կազմակերպություն գործընկերների ուշադրութւնը սևեռել ենք մեր հարավային շրջանների, Արցախի հարավային ու հարավարևելյան սահմաններում էկոլոգիական աղետալի վիճակի վրա»,– ասաց Պետրոսյանը։

DFRLab․ արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ Ադրբեջանը ֆոսֆորային զենք է կիրառել

Նախարարը հայտնեց, որ միջազգային կառույցներն արձագանքել են Հայաստանից ստացված ահազանգերին ու վերջին շաբաթների ընթացքում հետաքրքրություն ցուցաբերել ներկայացված փաստերի նկատմամբ։

Ըստ Պետրոսյանի` միջազգային կառույցներից ստացվել են հարցումներ` ներկայացված փաստերի առանձին դետալների մասին։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։

 

Լրահոս
0