00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չխամրող հավատ առ Մոսկվա, կամ հայերի ամենազավեշտալի նամակները «ռուսաց թագավորներին»

© Sputnik / Владимир Мусаэльян / Անցնել մեդիապահոցПортрет генерального секретаря ЦК КПСС Леонида Ильича Брежнева в исполнении Владимира Мусаэльяна (1 мая 1973). Москвa
Портрет генерального секретаря ЦК КПСС Леонида Ильича Брежнева в исполнении Владимира Мусаэльяна (1 мая 1973). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գաղտնիք չէ, որ որպես փոքր ժողովուրդ, որը շրջապատված է թշնամիներով, հայերն իրենց գոյատևման հույսը տարբեր դարերում կապել են ռուս ժողովրդի ու նրա ղեկավարության հետ։ Եվ դա շատ հաճախ դրսևորվել է տվյալ ժամանակի ղեկավարությանը բաց նամակ գրելով։

Հոտեմբերի կեսերին` պատերազմի ամենաթեժ օրերին, հանդիպում եմ հին ծանոթիս։ Ինտելիգենտ կին է` արձակագիր, Գրողների միության անդամ։ Հետաքրքրվում է․

-Դու իմ նամակը կարդացի՞ր։

-Ի՞նձ ես ուղարկել։

-Ոչ, Պուտինին։

-Ես ուրիշի նամակները չեմ կարդում։

-Մի սրամտիր, բաց նամակ է Արցախի ու թուրքերի մասին։ Անպայման կարդա։

Որքան ինձ հիշում եմ՝ դեռ Խորհրդային Հայաստանի բնակիչները Մոսկվա նամակներ գրելու սովորություն ունեին։ Եվ դա, ի դեպ, որոշակի խնդիրներ էր ստեղծում մեր հանրապետության ղեկավարների համար, քանի որ Հայաստանից «անձամբ իրեն» ուղղված նամակ-բողոքներ ավելի շատ էին գնում, քան ցանկացած այլ հանրապետությունից։

Полицейские выводят пожилую активистку с акции оппозиции перед Домом правительства во время акции оппозиции (10 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Լավը, վատը, չարը․ ինչպես հաշտեցնել հայ հասարակությանն ու խուսափել եղբայրական գերեզմանից

Դե գնա ու բացատրիր Կրեմլում նստած բարձրագույն ղեկավարությանը, թե ինչու է այսքան շատ նամակ հասնում կյանքից դժգոհ, կոմունիզմ կառուցող հայերից։ Եվ դա այն դեպքում, որ բոլոր ցուցանիշներով իրավիճակը մեզ մոտ ավելի վատ չէր, քան մյուս խորհրդային հանրապետություններում, իսկ տեղ-տեղ նույնիսկ ավելի լավ էր։ Հավատացեք՝ գիտեմ` ինչ եմ գրում։  Լրագրողական կարիերաս սկսել եմ «Կոմունիստ» հանրապետական թերթի նամակների բաժնից։

Այն ժամանակ նույնիսկ հստակ շրջանային բաժանում կար։ Կատակում էին, որ Սևանի ավազանում էպիստոլյար ժանրի ամենամեծ սիրահարները բնակվում են Մարտունու շրջանում, Սյունիքի Գորիսում։ Ինձ չեք հավատում՝ հարցրեք այն ժամանակվա բարձրաստիճան կուսակցական գործիչներին՝ Արամ Սարգսյանին, Արտաշես Գեղամյանին, Գագիկ Հարությունյանին։ Նրանք կհաստատեն։

Դեկամերոն-2020 կամ կարանտինի կանոնների պահպանման հայկական ձևն ու մեղավորները

«Վերևներին» ուղղված նամակները երեք խմբի էին բաժանվում։ Աճման կարգով։

1․ ԽՄԿԿ Կենտոմի գլխավոր քարտուղար, թանկագին Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին։

2․  Այդ պահին Մոսկվայում անցկացվող պարտիայի համագումարին։

3․ Եվ, վերջապես, պատ ծակող ու զրահ փշրող ազդեցությամբ նամակներ՝ հետևյալ հասցեով․ Մոսկվա, Կարմիր Հրապարակ, Դամբարան․․․ Վլադիմիր Իլյիչ Լենինին։

Ինչո՞ւ էր այդպես լինում (թերություններից բողոքելու համար գրում էին ոչ թե սեփական ղեկավարությանը, այլ անմիջապես Մոսկվա)՝ չեմ կարող ասել։ Իմ հասկացողությունից դուրս է, բայց փաստ է։

Եվ «Բանգլադեշի» անեկդոտը (իսկ գուցե և իրական դեպքը) պատահական չի հայտնվել։ Երիտասարդների համար, որոնք տեղյակ չեն․ Երևանի բնակիչներից մեկը՝ Հայրենական պատերազմի վետերան, բողոքում է Լեոնիդ Իլյիչին, որ իրեն՝ քաղաքի կենտրոնի բնակչին, տեղի իշխանությունները նոր բնակարան են հատկացրել Բանգլադեշում, ինչի հետ ինքը բոլորովին համաձայն չէ։ Թե՝ օտար տեղեր են, մարդիկ՝ անծանոթ։

Граница с Нахичеванской АССР - Sputnik Արմենիա
Վովա Նազարյանի հայկական ժամը, կամ ինչ հիշատակ մնաց հրետակոծված Երասխից

Այդ ես և դուք ենք հասկանում, որ նա նկատի ուներ այն ժամանակ նոր կառուցող Հարավարևմտյան թաղամասը, որը կենտրոնից հեռու լինելու համար երևանցիները Բանգլադեշ էին կոչում։

Գլխավոր քարտուղարի վարչակազմում դա չգիտեին։ Եվ Մոսկվայից նամակը վերադարձավ խիստ նշումով․ «ԽՍՀՄ քաղաքացուն` Հայրենական մեծ պատերազմի մասնակից Պողոս Պողոսյանին ապահովել բնակարանով՝ հանրապետության սահմաններում»։

Հետո Խորհրդային միությունը սկսեց կամաց-կամաց փլուզվել, մեզ մոտ սկսվեց ղարաբաղյան շարժումը, ապա՝ պատերազմը, և եկավ ազգային թեմաներով «բաց նամակների» հերթը։ Եվ կրկին գրում էին ոչ թե ինչ-որ մեկին, այլ անմիջապես առաջին դեմքին. սկզբում՝ Գորբաչովին, իսկ հետո, բնականաբար, Ելցինին։

Մեզ մոտ այդ ժանրի հիմնադիր համարում եմ Զորի Բալայանին։ Իսկ հետո՝ գնա՜ց։ Այդ յուրօրինակ էպիստոլյար ժանրը ժողովուրդը սրամտորեն կնքեց «Նամակներ ռուսաց թագավորին»։ Ժամանակը հոսում է, ամեն ինչ փոխվում է։ Լրագրությունից, օրինակ, լիովին անհետացել են ֆելիետոնի կամ ակնարկի ժանրերը։

Հայերն ու Հայաստանը Վիսոցկու կյանքում

Թվում է, թե նամակների ժանրն էլ պետք է ժամանակի հետ վերանար։ Բայց ոչ։ Մի քանի օր առաջ կարդում էի ՌԴ նախագահ Վ․Վ․ Պուտինին ուղղված բաց նամակը։ Մեր հարգարժան գրողի ընդարձակ նամակը՝ Արցախի ամբողջ պատմությունը, շարադրված հիանալի գրական հայերենով։ Դե, գրեցին՝ գրեցին։ Խնդիր չկա։

История Армении на армянском языке в библиотеке имени Эдмонда Шьюца в Будапеште - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ ենք ամենուրեք «հայու գեն» փնտրում, կամ Հիսուս Քրիստոսն էլ էր հա՞յ

Թուրքերի մասին պատմեցին մի երկրի ղեկավարի, որը վերջին 400 տարում այդ թուրքերի հետ 12 անգամ պատերազմել է, իսկ Ղարաբաղը 200 տարի առաջ հետ է գրավել պարսիկներից։ Խնդիրն այլ է։ Նամակներ ենք գրում, ազգովի մեր երևակայության մեջ մեզ համար բոլոր առումներով հաճելի միֆեր ենք ստեղծում, հետո խիստ նեղվում ենք, երբ դրանք բախվում են իրականության հետ և փշուր-փշուր լինում։ Աշխարհը բաժանում ենք բարեկամների և թշնամիների։

Բարեկամներից միայն բարեկամական գործողություններ ենք սպասում և հիասթափվում ենք, երբ մարդիկ, ժողովուրդները, պետություննեը վարվում են ոչ այնպես, ինչպես կուզեինք։ Քաղաքագետները դա համարում են պետական և քաղաքական կառուցման հարցում անփորձ ժողովուրդների և պետությունների վարվելակերպ։ Դա պետք է խոստովանել։ Դա պետք է գիտակցել։ Իսկ երբ գիտակցենք և սկսենք սթափ նայել մեր շուրջը գոյություն ունեցող աշխարհին, կդադարենք նեղանալ այդ աշխարհից։

Երեխաների նամակներն ու գողացած պահածոները. ինչպես Մանվելը թաղեց իր քաղաքական կարիերան

Ինչ-որ մեկը ռազմավարական դաշնակցի կողմից է, մյուսը՝ հարևանների, երրորդը՝ առաջադեմ, ժողովրդավարական Եվրոպայի։ Իսկ նամակնե՞րը։ Նամակներն ի՞նչ։ Նամակներ գրել պետք է։ Մեծատառով մարդ, ակադեմիկոս Դմիտրի Լիխաչևը ժամանակ գտավ և գրեց «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»։ Երիտասարդ սերնդին ուղղված մի ամբողջ գիրք ստացվեց, որում գիտնականը, որին «ազգի խիղճն» էին կոչում, պատմում էր Հայրենիքի, հայրենասիրության, մարդկության հոգևոր արժեքների մասին։ Այ այսպիսի նամակներին ես երկու ձեռքով կողմ եմ։

Լրահոս
0