«Պատվերները շատ են, մարդիկ չեն հերիքում». Վանաձորում նոր արտադրամաս է բացվել

Աշխատողների աշխատավարձը գործարքային է` կարած կոստյումների և կատարած աշխատանքի հաշվով։ 2000 աշխատատեղից առայժմ 100 է զբաղված։

Վանաձորում կարի նոր արտադրամաս է բացվել։ Հայ–ռուսական «Իջ Գրանդ Տեքստիլ» գործարանը ևս մեկ մասնաճյուղ էլ Իջևանում ունի։ Երկու մասնաճյուղերի տնօրեն Մհեր Միրզոյանն ասում է, որ արտադրամասում որսորդական, շինարարական, բանվորական հագուստ են կարում։

«Արտադրամասում 2000 կարի մեքենա կա, 2000 մարդու աշխատատեղ, բայց հիմա 100 աշխատող ունենք։ Պատվերները շատ են, մարդիկ չեն հերիքում», – ասում է նա։

Արտադրամասում աշխատելու ցանկություն ունեցողները շատ են, ամեն օր տասնյակ մարդիկ են գալիս։ Նորեկներին կարել են սովորեցնում, և եթե նրանց մոտ ստացվում է, ընդունում են աշխատանքի։ Արտադրության պետ Լյուդմիլա Դենիսովան գործարանի առանձին հատվածում աշխատում է աշակերտների հետ։

Заре Синанян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին

«Բոլորի մոտ չէ, որ ամեն ինչ ստացվում է, բայց ով ուզում է, երաշխավորում եմ, որ կկարողանա սովորել։ Ես պատրաստ եմ սովորեցնել նրանց, ովքեր իսկապես ցանկանում են սովորել։ Իսկ ով չի ուզում, գիտի դռան տեղը», – ասում է Դենիսովան։

Գործարանի հոսքագծի վարպետ (բրիգադիր) Զարինե Քոթանջյանը աշխատանքի է ընդունվել որպես սովորական կարող, մեկ ամիս անց նրան նշանակել են հոսքագծի վարպետ։

Պատերազմում վիրավորված գյումրեցի թիթեղագործը շարունակում է բնակվել տնակում՝ երեխաների հետ

«Ռուսաստանում էլ եմ եղել, էնտեղ էլ եմ վարպետ աշխատել, հիմա եկել եմ հայրենիք, կուզեմ էստեղ աշխատել, իմ ընտանիքին, իմ երեխեքին մոտիկ, եթե հնարավոր լինի, ավելի ընդլայնեմ, էստեղ մնամ, չգնամ Ռուսաստան», – ասում է նա։

Աշխատողների աշխատավարձն այստեղ գործարքային է` կարած կոստյումների և կատարված աշխատանքի հաշվով։ Սովորական աշխատակիցն ամսական 40-50 հազար դրամ է ստանում, պատասխանատվության ավելի մեծ շրջանակ ունեցողների աշխատավարձը հասնում է 130 հազարի։

Արտադրամասի հումքը Ռուսաստանից է բերվում, սպառման շուկան նույնպես Ռուսաստանն է։  Գործարանի արտադրանքը Հայաստանում չի վաճառվում։

«Լաչինի միջանցքը» Վանաձորում, կամ շուկայում ամեն սանտիմետրի համար այլևս ոչ ոք չի պայքարում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала