Ինչ պետք է անեն ՀՀ քաղաքացիները Ռուսաստան մեկնելուց առաջ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի քաղաքացիները փետրվարի 1-ից կարող են Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Բայց մեկնելուց առաջ նրանք պետք է բջջային հավելված ներբեռնեն։

«Ճանապարհորդում եմ առանց COVID-19–ի» (Путешествую без COVID-19) բջջային հավելվածը մշակել է ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամը: Այս պահին հավելվածը գործում է Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի համար։ Նշված երկրներն առաջինն են մասնակցել փորձնական ծրագրին։

Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցողները պետք է օգտվեն այս հավելվածից։ 

ՌԴ մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում կորոնավիրուսի թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկությունն առկա է և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։ Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։

Մանրամասները` Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։

«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով

Լրահոս
0