00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:05
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:12
9 ր
Հայկ Ավագյան
Լեո Նիկոլյանին Հայաստան չթողնելու վերաբերյալ որևէ պատճառ չեն ներկայացրել. Հայկ Ավագյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:27
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կինս սպառնում էր, որ կպայթեցնի կինոստուդիան»․ հակիրճ` Մանսուրյանի սիրո մասին

© Sputnik / Andranik GhazaryanКомпозитор Тигран Мансурян на открытии инсталляции "Храм кино" в кинотеатре "Айрарат" (8 июля 2019). Еревaн
Композитор Тигран Мансурян на открытии инсталляции Храм кино в кинотеатре Айрарат (8 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիգրան Մանսուրյանի կինը՝ Նոնան, 15 տարի առաջ է մահացել։ Կոմպոզիտորի ծննդյան օրվա առթիվ որոշել ենք վերհիշել նրա կյանքի գլխավոր սիրո մասին՝ հենց Մանսուրյանի պատմությունների միջոցով։

Ժաննա Պողոսյան Sputnik Արմենիա

Ամեն տարվա հունվարի 27-ին Sputnik Արմենիան այս կամ այն կերպ հարգանքի տուրք է մատուցում հայ մեծանուն կոմպոզիտոր, մեր ժամանակակից Տիգրան Մանսուրյանին։ Մենք գրել ենք նրա ստեղծագործությունների, սիրելի բանաստեղծների, Երևանում նրա կյանքի ու երջանկության նրա բանաձևի մասին։

Концерт Тиграна Мансуряна, приуроченный к прибытию рояля Steinway в Спортивно-Концертный комплекс Армении (26 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մեր կռիվը մեր տուն-տեղ, հող-այգի, ավանդույթ, սրբություն պահելու համար է. Մանսուրյան

Այսօր Մանսուրյանը դարձավ 82 տարեկան ու մենք որոշեցինք հիշել նրա կյանքի գլխավոր սիրո՝ Նոնայի մասին։

2020 թվականին մեր թղթակից Լիլիթ Հարությունյանին տված հարցազրույցում Մանսուրյանը խոստովանել էր, որ իր «կյանքի գրքում» միայն մի դրված կփոփոխեր։

«Կինս շատ վաղ հեռացավ կյանքից՝ 67 տարեկանում։ Շատ կցանկանայի, որ դա տեղի չունենար», - ասել էր նա տխուր ժպիտով։

Կոմպոզիտորը հանդիպել է կնոջը երիտասարդ տարիներին՝ Կոմիտասի անվան Երևանի կոնսերվատորիայում սովորելիս։

«Երբ առաջին անգամ տեսա նրան, նույնիսկ անունն էլ չգիտեի, բայց վստահ էի, որ նա կինս է դառնալու», - 2012 թվականին մեր թղթակից Սառա Գալստյանի հետ զրույցում ասել էր կոմպոզիտորը։

Նոնայի նախնիները ծնունդով Շուշիից էին, հենց նա էր «կապում» ամուսնուն Արցախի հետ։ Մասնագիտությամբ նա երաժշտագետ էր, սակայն ամբողջ կյանքը նվիրել է ամուսնուն ու ընտանիքին, նա կոմպոզիտորի օգնականն էր։ Ամուսնու հանդեպ իր մեծ սիրուց դրդված՝ նա ուզում էր, որ նա ավելի շատ գրի «իր երաժշտությունը», ոչ թե երաժշտություն՝ ֆիլմերի համար։

Երիտասարդ տարիքիս այս կամ այն թռիչքին ուզում եմ նորից հասնել. Մանսուրյանի «սովորական» օրը

«Երբ կինոստուդիայից գալիս էին, կինս բարկացած ասում էր, որ կպայթեցնի այն։ Ասում էր, որ շատ ժամանակ եմ դրա վրա ծախսում, թեև կարող էի ավելի նշանավոր բան անել, քան կինոյի համար երաժշտություն գրելն է»,- տխրությամբ հիշում է մաեստրոն։

Սակայն Մանսուրյանը մինչ այժմ էլ առավել հայտնի է լայն հասարակությանը նախևառաջ ֆիլմերի համար գրված հիասքանչ երաժշտական գործերով։

Նոնան կյանքից հեռացել է 15 տարի առաջ։ Նրանք ամուսնու  հետ մեծացրել են երկու երեխայի՝ Նվարդին ու Եղիային։ Հարցազրույցներից մեկում Մանսուրյանն ասել է, որ լուրջ է մոտեցել երեխաների անունների ընտրությանը։

Концерт Тиграна Мансуряна, приуроченный к прибытию рояля Steinway в Спортивно-Концертный комплекс Армении (26 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչպես Տիգրան Մանսուրյանը փորձարկեց թանկարժեք ռոյալը. մաեստրոյի երիտասարդության գաղտնիքը

«Նվարդ, քանի որ Նվարդ կար Վահան Տերյանի, Կոստան Զարյանի ու Հվոհաննես Թումանյանի տողերում։ Շատ էի սիրում Հեղինե անունն ու պատրաստվում էի երկրորդ դստերս անունը հենց Հեղինե դնել։ Բայց ցավոք, Նվարդն իմ միակ աղջիկն է։ Տղայի անունը դրել ենք Եղիա՝ հորս պատվին։ Երբ Քրիստոսին խաչում էին, նա ասաց․ «Եղիա, լամա սաբակ տարի», այսինքն՝ Աստված, ինչու՞ թողեցիր ինձ»։ Այդ պատճառով Եղիա անունը մեծ նշանակություն ունի», - ասում էր մաեստրոն։

Ի նշան կնոջ հանդեպ իր մեծ սիրո՝ կոմպոզիտորը նրան հիանալի երաժշտական սերիա է նվիրել Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա։ Կինն ու ամուսինը Չարենցի ստեղծագործությունների մոլի սիրահարներ էին, իսկ Մանսուրյանը նույնիսկ խոստովանում էր, որ նա «Չարենցի պաշտամունք» ունի։

«Անկեղծ ասած՝ Չարենցի պաշտամունք ունեմ։ Մինչ այժմ պահում եմ Չարենցի իմ առաջին գիրքը, որը 1954 թվականին է հրապարակվել։ Ոչ մի գրողի այդքան շատ չեմ վերընթերցել, ինչպես Չարենցին», - ասում էր Մանսուրյանը  2019 թվականին։

Մաեստրոն նույնիսկ ունի Երևանում իր սիրելի ծառը, որի մասին Չարենցը տհաճությամբ է արտահայտվել։ Ծառը աճում էր (հիմա էլ աճում է) բանաստեղծի տան կողքին ու ստվեր գցում դրա վրա։

Լրահոս
0