Բախումներ ոստիկանների հետ. ցուցարարները փորձեցին ներխուժել կառավարության շենք. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Մի քանի հարյուր մարդ սկզբում պահանջում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա նրանց մոտ և բացատրություն տա Արցախի պատերազմի արդյունքների մասով, իսկ հետո որոշեցին իրենք մտնել կառավարության շենք։

Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները փորձեցին ներխուժել կառավարության շենք։ Կառավարության շենքի դիմաց մի քանի շարքով կանգնած ոստիկանները նրանց հետ հրեցին։ Սկսվեց հրմշտոց, բախումներ, հնչեցին հայհոյանքներ։

Артак Закарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պետք է ուսումնասիրել Փաշինյանի և նրա դիլետանտների քայլերի քաղաքական պատճառները. Զաքարյան

Նշենք, որ հրապարակում հավաքված մի քանի հարյուր մարդիկ սկզբում պահանջում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա և բացատրություն տա Արցախի պատերազմի արդյունքների հետ կապված, իսկ հետո փորձեցին մտնել կառավարության շենք։ Ավելի վաղ ցուցարարները հրապարակից երթով գնացել էին դեպի գլխավոր դատախազության շենք, պահանջել հանդիպում դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Սակայն Դավթյանը չէր իջել ցուցարարների մոտ, և նրանք վերադարձել էին կառավարության շենքի դիմաց։

Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала