00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան փորձում է փրկել Ռուսաստանի հետ հարաբերություններն ու իր ապագան

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոց ЕС Брюссель
 ЕС  Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լոնդոնն ու Վաշինգտոնը Արևմուտքի հակառուսական քաղաքականության հիմնական հեղինակներն են․ Եվրամիության ու Ռուսաստանի հակամարտությունը հաճախ ձևական բնույթ է կրել։

Օրերս Իտալիան հայտնել է, որ պատրաստ է վերանայել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Ալեքսեյ Նավալնու գործի պատճառով։ Դրանից քիչ առաջ Մոսկվայի դեմ «գործուն պատժամիջոցների» գաղափարին կողմն են արտահայտվել Ֆրանսիան, Լեհաստանը, Չեխիան և այլն։ Բացի այդ՝ չեխերն իրենց ԱԳՆ են կանչել Պրահայում ՌԴ դեսպանին։

«Հյուսիսային հոսք-2»․ ԱՄՆ-ն եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով - Sputnik Արմենիա
«Հյուսիսային հոսք – 2»․ ԱՄՆ-ը եվրոպական ընկերություններին սպառնում է նոր պատժամիջոցներով

Բայց ոգևորությունը չքացավ, երբ ԵՄ երկրների արտգործնախարարների ժողովից հետո եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնեց, որ հակառուսական նոր միջոցների մասին կոնկրետ առաջարկներ չեն եղել։

Անհասկանալի իրավիճակը փորձել է բացատրել Սլովակիայի արտգործնախարարը։ Նրա խոսքով՝ «Եվրամիոթյունը մտադիր է ապացուցել, որ չի ուզում հույսը դնել միայն պատժամիջոցների քաղաքականության վրա», և «ուզում է տեղ տալ արդար դատական գործընթացին (բլոգերի նկատմամբ – խմբ․)։ Իվան Կորչոկը հիշեցրել է նաև, որ փետրվարի 5-ին Ժոզեպ Բորելը Մոսկվա է մեկնում Սերգեյ Լավրովի հետ հանդիպման, որի ընթացքում, սլովակ քաղաքական գործչի խոսքով, այս թեման պետք է հիմնականը դառնա։

Օրինաչափ հարց է առաջանում․ ի՞նչ է իրականում թաքնված ԵՄ-ի անսպասելի քայլի հետևում

Նավալնու հետ կապված իրավիճակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այդ ամենը նախաձեռնել ու բեմադրել է Գերմանիան՝ Եվրամիության ակտիվ աջակցությամբ։

2016-2017 թվականներից սկսած՝ արևմտյան միասնականությունը հակառուսական քաղաքականության վերաբերյալ մեծ մասամբ դարձավ ձևական։ Եվրամիությունը պարզապես հետևում էր ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի նախանշած ուղղությանը։ Հենց Վաշինգտոնն ու Լոնդոնն էին կազմակերպում ամենակեղտոտ գործողությունները Ռուսաստանի դեմ։

Կարելի է անվերջ վիճել՝ ինչ նպատակներ է հետապնդել Բեռլինը բլոգերին «Նովիչոկով» թունավորելու մասին անհեթեթությունը տարածելիս։ Սակայն արդեն ակնհայտ է, որ այդ նպատակների շարքում Մոսկվայի հետ հարաբերությունները տորպեդահարելու մտադրություն չի եղել։ Եվ այն, թե ինչպես է Գերմանիան Բրյուսելի աջակցությամբ կաշվից դուրս գալիս՝ «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունն ավարտին հասցնելու ու գործարկելու համար, միանշանակ վկայում է դրա մասին։

Նավալնին պետք է Արևմուտքին՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու համար․ Պատրուշև

Ամենայն հավանականությամբ՝ գերմանացիները որոշել են օգտագործել Սկրիպալի գործի, սիրիական Դումա բնակավայրի «քիմիական հարձակման» ու «Կրեմլի այլ հանցագործությունների» օրինակով անգլիացիների ու ամերիկացիների մշակած հնարքները ընթացիկ արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու համար, ու հավանաբար չէին ակնկալում իրենց գործողությունների իսկապես մեծամասշտաբ հետևանքները։

Ու Մոսկվայի շատ կտրուկ արձագանքն իսկապես անակնկալ էր գերմանացիների համար։ Ինչը տարօրինակ է, քանի որ նման արձագանքը կանխատեսելի էր։

ԱՄՆ-ն ու Բրիտանիան պարզապես Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդներ են ու ռազմավարական գործընկերական կապեր չունեն Մոսկվայի հետ։ Հենց այդ պատճառով էլ Վաշինգտոնն ու Լոնդոնը իրենց ռուսատյացության մեջ սահմանափակված են միայն սեփական երևակայության թռիչքի հնարավորություններով։

Սակայն Եվրոպայի, հատկապես՝ Գերմանիայի համար, համագործակցությունը Ռուսաստանի հետ կենսական կարևորություն ունի, ընդ որում՝ դրա կարևորությունը ժամ առ ժամ աճում է։ Եվ այդ ֆոնին նրանք Նավալնու շուրջ մի ամբողջ ներկայացում են բեմադրել՝ բլեք-ջեքով ու սոցիալական ցածր պատասխանատվությամբ աղջիկների մասնակցությամբ։ Ու կարծես թե անկեղծորեն զարմացել են, որ Մոսկվան դրանից կատաղել է ու մինչ այժմ էլ այդ կատաղության մեջ է։

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներ․ ինչպե՞ս է արձագանքել Ռուսաստանը  - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները․ ինչպե՞ս է արձագանքել Ռուսաստանը

Իրավիճակը սրում է այն հանգամանքը, որ Սպիտակ տան վարչակազմի փոփոխությունից հետո Արևմտյան Եվրոպան մտել է անդրօվկիանոսային վերահսկողությունից ազատվելու բարդ ու վտանգավոր փուլ։ Սակայն Նավալնու հետ կապված պատմության պատճառով հիմա լուրջ խնդիրներ են առաջացել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որն ավելի վաղ թե խոսքով, թե գործով միշտ սատարել է ԵՎ-ի աշխարհաքաղաքական անկախության ուղղվածությանը։ Առանց Մոսկվայի օգնության այդ գործընթացի հաջողությունը շատ ավելի քիչ է հավանական, և կարող է ավելի դժվար ու թանկարժեք լինել։

Զարմանալի չէ, որ Արևմտյան ԵՎրոպայի համար ամենաարդիական խնդիրը դարձել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը։ Դրան գումարած՝ պետք է փորձել դեմքը պահել, իսկ դա այդքան էլ հեշտ չէ՝ հաշվի առնելով իր իսկ նախաձեռնած սկանդալի ծավալները։

Բրյուսելի վերջին որոշումները հենց դրան են ուղղված։ Նոր պատժամիջոցների թեման պատշաճ պատրվակով անորոշ ժամանակով հետաձգվել է, իսկ գլխավոր եվրադիվանագետը Մոսկվա է մեկնում՝ խնդիրները հարթելու ու պայմանավորվելու հույսով։

Բայց պետք է հիշել, որ այս շիլաշփոթի հեղինակն առաջին հերթին Բեռլինն է։ Այնպես որ՝ նա ևս պետք է պատրաստվի իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։

Նոր թռիչքներ չեն լինի․ Ռուսաստանը դուրս է գալիս Բաց երկնքի պայմանագրից

Լրահոս
0