ՄԱԿ-ը Երևանի և Բաքվի հետ կհամաձայնեցնի գնահատող առաքելության գործուղումը Ղարաբաղ. Զախարովա

© Пресс-служба МИД РФ / Անցնել ֆոտոբանկОфициальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова
Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվորեն աշխատում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները։ Զախարովան կարծում է` օգտակար կլիներ ներգրավել նաև այլ միջազգային մասնագիտական կառույցներ։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ռուսաստանը միջազգային կառույցներին կոչ է արել միանալ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնություն ցուցաբերելուն։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Брифинг официального представителя МИД России М. Захаровой - Sputnik Արմենիա
Գերիների խնդրի լուծման լավագույն տարբերակը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է․ Զախարովա

Ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատուն կայունացման հասնելուն զուգահեռ, նրա խոսքով, առաջին պլան են մղվում կարիքավորներին և տուժածներին համալիր մարդասիրական աջակցություն հատկացնելու խնդիրները: Բացի Հայաստանի, Ադրբեջանի և այլ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի համապատասխան ջանքերից, օգտակար կլիներ ներգրավել նաև այլ միջազգային մասնագիտական կառույցներ։

«Ներկայումս Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն։ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունները շփման մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ: Շարունակվում է Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հնարավորության համաձայնեցումը», - նշել է Զախարովան։

Ռուսաստանը ողջունում է մարդասիրական օգնության հարցում ՄԱԿ-ի փոխգործակցությունը Երևանի և Բաքվի հետ։ Մոսկվան իր հերթին ներդրում է կատարում Արցախում իրավիճակի բարելավման գործում։

«Մենք լավ ենք, չմտածեք». գերեվարված շիրակցի 3 տղաները խոսել են հարազատների հետ

Ռուս մասնագետների և խաղաղապահների աջակցությամբ նոյեմբերի 14-ից առ այսօր մշտական բնակության վայրեր է վերադարձել ավելի քան 51 հազար մարդ: Կազմակերպվել է զոհվածների մարմինների փոխանցում, ականազերծվել է շուրջ 750 հա տեղանք, ավելի քան 230 կմ ճանապարհ, վնասազերծվել է շուրջ 24 հազար պայթուցիկ:

Լիովին վերականգնվել է էլեկտրամատակարարումը, շուրջ 1300 մարդ բուժօգնություն է ստացել:

Командующий МС РФ, генерал-лейтенант Рустам Мурадов и вице-премьер Тигран Авинян в аэропорту Эребуни встречают прибывающий из Баку самолет с военнопленными (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայրենիք են վերադառնում ևս 5 գերիներ

Զախարովան տեղեկացրել է նաև, որ փետրվարի 5-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ:

«Նախատեսվում է կարծիքների ընդարձակ փոխանակում միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ներառյալ իրավիճակն Արևմտյան Բալկանների տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և ԱՊՀ-ում։ Կքննարկվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման գործողությունների համատեղ իրականացումը և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացման հեռանկարները», - ասել է Զախարովան:

Նրանք կքննարկեն նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի  Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին ստեղծել եռակողմ բանակցային ձևաչափ: Հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Արցախի հարցով եռակողմ աշխատանքային խումբը հայկական կողմից ղեկավարելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Բանակցողների հիմնական խնդիրն է պարզել, թե ինչ է հարկավոր կառուցել կամ վերականգնել՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության լիակատար ապաշրջափակման համար:

Լրահոս
0