https://armeniasputnik.am/20210128/menq-lavenq-chmtaceq-gerevarvac-shiaktsi-3-txanery-xoeselen-harazatneri-het-26257156.html
«Մենք լավ ենք, չմտածեք». գերեվարված շիրակցի 3 տղաները խոսել են հարազատների հետ
«Մենք լավ ենք, չմտածեք». գերեվարված շիրակցի 3 տղաները խոսել են հարազատների հետ
Շիրակի մարզի 62 զինծառայողների դեմ Բաքվում քրեական գործեր են հարուցված։ 28.01.2021, Sputnik Արմենիա
2021-01-28T18:24+0400
2021-01-28T18:24+0400
2021-01-28T18:29+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/07/12/23788712_0:74:1600:978_1920x0_80_0_0_fdc76d6036d3a4d927304598115a5142.jpg
ադրբեջան
շիրակի մարզ
խծաբերդ
հադրութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/07/12/23788712_0:16:1600:1022_1920x0_80_0_0_6e6b65243daf411a0af5581fed7a6180.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տարածաշրջան , աշխարհ, հայաստան, ադրբեջան, շիրակի մարզ, խծաբերդ, հադրութ, հայ գերիներ, անհետ կորածներ
տարածաշրջան , աշխարհ, հայաստան, ադրբեջան, շիրակի մարզ, խծաբերդ, հադրութ, հայ գերիներ, անհետ կորածներ
«Մենք լավ ենք, չմտածեք». գերեվարված շիրակցի 3 տղաները խոսել են հարազատների հետ
18:24 28.01.2021 (Թարմացված է: 18:29 28.01.2021) Շիրակի մարզի 62 զինծառայողների դեմ Բաքվում քրեական գործեր են հարուցված։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Գերության մեջ գտնվող Շիրակի մարզի 62 զինծառայողներից 3–ը զրուցել են իրենց հարազատների հետ։ Տեղեկությունն իր Facebook-ի էջում գրել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղաները հեռախոսով են խոսել իրենց ծնողների հետ։
«Մենք շատ լավ ենք, մեր մասին մի մտածեք», – ասել են նրանք ծնողներին։
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Խծաբերդի դիրքեր մեկնած Շիրակի պահեստազորայինների գերեվարման մասին հայտնի դարձավ ավելի ուշ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերից։ Շիրակի մարզի 62 զինծառայողների դեմ Բաքվում քրեական գործեր են հարուցված։
Նշենք նաև, որ այսօր ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերով այսօր հայրենիք են վերադառնալու 5 գերիներ։