«Մենք պարտվել ենք ճակատամարտում, բայց ոչ պատերազմում, մեր գենը հաղթող է». Մինասյան

ՀՀ ռազմական ինստիտուտի նախկին պետ, Մոնթե Մելքոնյան ռազմավարժարանի հիմնադիր, գնդապետ Ալեքսանդր Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է արցախյան պատերազմում կրած պարտության պատճառների, բանակի բարոյահոգեբանական ոգին և մարտունակությունը վերականգնելու մասին։

Գնդապետն անչափ կարևորեց հատկապես ինժեներական կառույցների արդիականացումը, ժամանակակից պաշտպանական համակարգերի ներդրումը, բնագծերի ամրացումը և իհարկե հինգերորդ սերնդի սպառազինություն ձեռք բերելու և դրան լավ տիրապետելու անհրաժեշտությունը։ 

Будни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис - Sputnik Արմենիա
Պատերազմի ելքը տղերքին չի կոտրել. զինծառայողների առօրյան` լուսանկարներով

«Մենք պարտվել ենք ճակատամարտում, բայց  ոչ պատերազմում, դեռ շատ անելիք ունենք, մեր գենը հաղթողի գեն է։ Դեռ կլինեն նոր հաղթանակներ, գոնե սպան և շարքային զինվորը չեն պարտվել։ Կարևորն այն է, թե այս ամենից հետո ինչպես պետք է պատրաստվենք, ինչ պետք է անենք կորցրածը հետ բերելու համար»,– նշեց գնդապետը։

Մինասյանի համոզմամբ` պետք է փոխել բանակի տեսակը, ձևը, տեսլականը, ժամանակ տալ գիտնականներին, որպեսզի հանդես գան նորարարություններով։ Պետք է խթանել ռազմարդյունաբերությունը` ձեռք բերելով կամ հնարավորության դեպքում ստեղծելով հատկապես հինգերորդ սերնդի սպառազինություն։ Ու քանի որ դրանից է կախված մարտավարությունը, ուրեմն անհրաժեշտ է նաև շահեկանորեն փոխել մարտավարությունը։

Անկախ ամեն ինչից` գնդապետը պատրաստվում է իր սաների հետ հետագայում նույնպես նշել ոչ միայն հունվարի 28-ը, այլև եռատոնը, որովհետև անուրանալի է համարում արցախյան առաջին պատերազմում մեր քաջերի ներդրած ջանքերը, նրանց սխրանքը։ Մինասյանի համոզմամբ` տոները պետք է անպայման նշել կորցրածը հետ բերելու նպատակասլացությամբ։   

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала