Ադրբեջանցին Աղդամում պայթել է ականի վրա. նրա ոտքն անդամահատել են

© Sputnik / Aram NersesyanВоенная каска
Военная каска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
37-ամյա սակրավոր Էլմադդին Թոֆիգ օղլուն Միրզաևը վիրավորվել է հակատանկային ականի պայթյունի արդյունքում՝ դրա վնասազերծման ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հերթական անգամ ադրբեջանցի է պայթել ականի վրա Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածներում։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Ադրբեջանը։

Военная дорога - Sputnik Արմենիա
Ջաբրայիլում ականի վրա ևս մեկ ադրբեջանցի է պայթել. վնասվածքները ծանր են

Ասվում է, որ 37-ամյա սակրավոր Էլմադդին Թոֆիգ օղլուն Միրզաևը վիրավորվել է հակատանկային ականի պայթյունի արդյունքում ՝ դրա վնասազերծման ժամանակ: Նրան տեղափոխել են Աղդամի կենտրոնական հիվանդանոց, որտեղ վիրահատել են, վիճակը գնահատել կայուն ծանր: Միրզաևի ոտքը անդամահատել են։ Նա բազմաթիվ բեկորային վնասվածքներ ունի:

Հիշեցնենք` հունվարի 21–ին զինծառայող Ռաշադ Ջավադովն էր Ֆիզուլու շրջանում պայթել ականի վրա։ Ավելի վաղ ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել էր 41-ամյա Ալիյար Օջագվերդիևը, Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել էր մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։ Հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի էր պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ 2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։

Լրահոս
0