Կոսովոյում հայ խաղաղապահները նշել են Բանակի օրը

© Photo : official site of the MoD of RAТоржественное мероприятие армянских миротворцев по случаю 29-летия армянской армии (29 января 2021). Косово
Торжественное мероприятие армянских миротворцев по случаю 29-летия армянской армии (29 января 2021). Косово - Sputnik Արմենիա
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հրամանատարը շեշտել է արցախյան պատերազմում զոհված զինակիցների գործը պատվով շարունակելու կարևորությունը:

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը` զորախմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Միքայելյանի և դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ, կազմակերպել է հանդիսավոր միջոցառում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

© Photo : official site of the MoD of RAԿոսովոյում հայ խաղաղապահները նշել են Բանակի օրը
Կոսովոյում հայ խաղաղապահները նշել են Բանակի օրը - Sputnik Արմենիա
Կոսովոյում հայ խաղաղապահները նշել են Բանակի օրը

Զորախմբի հրամանատարն իր խոսքում շեշտել է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում արտերկրում իրականացվող առաքելության ընթացքում հայկական բանակի վարկանիշը բարձր պահելու անհրաժեշտությունը, նշել արցախյան պատերազմում զոհված զինակիցների գործը պատվով շարունակելու կարևորությունը:

Նշենք, որ ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ.-ի փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը շարունակվում է առ այսօր և ամեն տարի շուրջ 70 հայ խաղաղապահներ իրենց առաքելությունն են իրականացնում Կոսովոյում:

Демобилизация в одной из воинских частей Еревана - Sputnik Արմենիա
Ինչպես վերադարձնել Հայոց բանակի կորցրած հզորությունը․ ռուս փորձագետների կարծիքներ

2005թ. հունվարին ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը` լեհական ստորաբաժանման կազմում, հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ. նոյեմբերին:

Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները:

2015թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ Աֆղանստանում պատվով ծառայել և հայրենիք են վերադարձել շուրջ 1600 խաղաղապահներ: Ներկայումս Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում 120 հայ խաղաղապահներ (Քաբուլ, Մազարի Շարիֆ):

ՀՀ բանակի օրը նշելու լավագույն ձևը զինծառայողների հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է

Հայ խաղաղապահների հաջորդ առաքելությունը Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելությունն է: 2014թ. դեկտեմբեր ամսին 32 զինծառայողներից բաղկացած հայկական դասակի մասնակցությամբ սկիզբ դրվեց Լիբանանի խաղաղապահ առաքելությանը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала