Մարտունիում վիրավորված 2-ամյա Արծվիկը կրկին ժպտում է ու խաղում. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեսանյութում երևում է, թե ինչպես է փոքրիկ աղջիկը վազվզում բակում, խաղում և անհոգ ծիծաղում։

Արցախի Մարտունի քաղաքում պատերազմի ժամանակ ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկն արդեն ուրախ խաղում է և վազվզում։

Դրական տեսանյութը Facebook-ի իր էջում տեղադրել է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Вход в Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Արցախում վիրավորված փոքրիկ Արծվիկը դուրս է գրվել հիվանդանոցից. լուսանկար

Վիրավորվելուց հետո փոքրիկ Արծվիկը տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ վիրահատվել էր:

«Գլխի շրջանում կատարված ծանր վիրահատությունն անցել էր լավ։ Բժիշկների շնորհիվ Արծվիկն այսօր կրկին ժպտում է ու խաղում»,–գրել է Դերձյանը։

Հիշեցնենք, որ Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել էր

Լրահոս
0